ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է «Ուսուցիչը՝ կրթության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողով:

Համաժողովի նպատակն է տարածել Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը չափորոշչի ներդրման աշխատանքներում, ինչպես նաև խթանել մասնագիտական զարգացումը:

Համաժողովը տեղի կունենա Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում հոկտեմբերի 5-ին՝ ժամը 10.00-ին (Երևան, Ալ. Մանուկյան 1):

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/bem9nsMLAYWABao59: