Լուրեր
ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Ապրիլի 6-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի

«Վստահ եմ՝ հանդիսատեսը կգնահատի ձեր ջանքերը»․ ԿԳՄՍ նախարարը երևանյան պրեմիերայից առաջ այցելել է «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի ստեղծագործական թիմին

Երևանում կայանալիք Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյյան լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվարի» առաջնախաղին ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, հանդիպել ստեղծագործական խմբի հետ և հաջողություն մաղթել

Ամփոփվել են ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման ուղղությամբ կատարված աշխատանքները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի նիստը: «Ծանրամարտի Եվոպայի առաջնության բացմանը մնացել է 10 օր, և այս հավաքով մենք կամփոփենք արված աշխատանքները,

Կայացել է 2022 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել 2022 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մրցանակաբաշխությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, բուհերի ռեկտորներ և

«Կրթություն և կարիերա EXPO 2023» ցուցահանդեսում մեկտեղվում են կրթության և աշխատաշուկայի հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունը ապրիլի 5-7-ն անցկացնում են «Կրթություն և կարիերա EXPO 2023» ցուցահանդեսը, որի բացման արարողությանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Հավասարակշռություն՝ «բաց լինելու» և «անվտանգության» սկզբունքների միջև. քննարկում գիտահետազոտական անվտանգության թեմայով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Գիտահետազոտական անվտանգությունը և համալիր ուսումնասիրությունները («Due Diligence») ակադեմիական շրջանակներում» խորագրով աշխատաժողովին։ Աշխատաժողովը նվիրված էր գիտահետազոտական անվտանգության խնդիրներին, այդ թվում՝ մտավոր սեփականության պաշտպանության և տեխնոլոգիաների հարկադրված փոխանցման հարցերին:

«Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատում» ցուցադրությունը Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 դպրոցում

Երվանդ Քոչարի թանգարանի և Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 դպրոցի համագործակցությամբ Հրազդան քաղաքում բացվել է «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը»

«Վահագնի Սիթին»՝ բասկետբոլի Կովկասյան լիգայի կանոնավոր առաջնության հաղթող

Բասկետբոլի Կովկասյան լիգայի կանոնավոր առաջնության երկրորդ խաղարկությունն ավարտվել է հայկական «Վահագնի Սիթի» ակումբի հաղթանակով: «Վահագնի Սիթին» եզրափակիչ խաղում 84։75 հաշվով առավելության է հասել վրացական «Օլիմպի Թբիլիսիի» նկատմամբ։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Վահագնի Սիթի» թիմի բասկետբոլիստ Օլիսաեմեկա Նվաչին էր, որը

Ռեսուրս կենտրոնները նպաստելու են համընդհանուր ներառականության արդյունավետությանը. Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Շիրակի մարզի Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության վերանորոգված կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնը վերանորոգվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում»