Լուրեր
Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստում քննարկվել են համագործակցության ոլորտային հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մասնակցել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 6-րդ նիստին և դրան հաջորդած գործարար համաժողովին: Նիստի շրջանակում,

«Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սաները կայցելեն Երևան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 11-ին կմեկնարկի Երևանի ու ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը: Ծրագրի առաջին այցելությունը կիրականացնի ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցը՝ հյուրընկալվելով ծրագրի նախաձեռնող

Աթլետիկայի մարզական միջոցառում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստան մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում օրերս անցկացվել է 2023 թվականի առաջին լայնամասշտաբ մարզական միջոցառումը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար: Աթլետիկա մարզաձևից կազմակերպված հանրապետական միջոցառմանը Երևանի և

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Մայիսի 11-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային

Հայտնի են գիտական կադրերի վերապատրաստման ծրագրերի մրցույթի առաջին փուլի արդյունքները

Հաստատվել է գիտական կադրերի (PhD, PostDoc) վերապատրաստման ծրագրերի հայտերի ընտրության մրցույթի առաջին փուլի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը: Ծրագրի արդյունքում ՀՀ գիտական կազմակերպություններում և բուհերում աշխատող 5 երիտասարդ

Դպրոցները պետք է դառնան բաց ուսումնական միջավայր. Ժաննա Անդրեասյան

Կրթության համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոն կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություներ: Նրանք հանդիպել են Լոնդոնի համալսարանի, Լոնդոնի արվեստի համալսարանի, Վեստմինստերի քոլեջի ղեկավար

Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովն ու Նարեկ Մանասյանն ապահովել են առնվազն բրոնզե մեդալ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Հովհաննես Բաչկովն ու Նարեկ Մանասյանը, հաղթանակներ են տարել քառորդ եզրափակչում և դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության

Հայտնի են Հայաստանի պարաբազկամարտի առաջնության հաղթողները

ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օրերս կայացել է Հայաստանի պարաբազկամարտի առաջնությունը, որին ավելի քան 70 մարզիկ է մասնակցել Երևանից և ՀՀ մարզերից: Առաջնության մասնակիցները տարբեր դասակարգումներում հանդես են եկել 16-ական քաշային կարգերում՝ աջ և ձախ ձեռքերով: