Լուրեր
Կբացվի «Վերադարձ դեպի արմատներ» խորագրով ցուցահանդեսը

Օգոստոսի 14-ին՝ ժամը 16:00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի «Վերադարձ դեպի արմատներ» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև օգոստոսի 18-ը։ Սամվել և Վարդան Ստեփանյան եղբայրները (Հունաստան) կներկայացնեն ստռաս-քարերով մանրանկարչության ինքնատիպ աշխատանքներ: Մուտքն ազատ է:

Նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։ Հագեցած հանդիպման օրակարգում երկու երկրների միջև համագործակցության հարցն էր բարձրագույն կրթությունից, հանրակրթությունից և գիտությունից մինչև մշակույթ ու սպորտ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են

Մաեստրո Մանսուրյան. համերգաշար՝ նվիրված Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին

Հոբելյանական համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 20:00-ին, Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում. կհնչի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը: Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացվեն Մանսուրյանի կամերային, իսկ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում՝ սիմֆոնիկ ստեղծագործությունների ընտրանիները: Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, Ա.

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 154-րդ թատերաշրջանը կբացվի երեք նոր ներկայացումով

Աճեմյանցիների 2-րդ նախագիծը՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» ներկայացումն է, գլխավոր դերում՝ Իննա Խոջամիրյան: Հոկտեմբերին մանկահասակ հանդիսատեսի դատին կհանձնվի Ա. Տոլստոյի համանուն հեքիաթի հիման վրա ստեղծված «Բուրատինոյի արկածները» երաժշտական-ներկայացումը: Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի: Նշենք, որ Գյումրու Վ.

«Հին Հռոմի գունեղ տեսիլները. խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից». ՀԱՊ-ում կբացվի եզակի ցուցահանդես

Աշխարհի ամենահին թանգարանի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հոյակապ հավաքածուն ներառում է ինչպես առանձնատներից և այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ։ Այս խճանկարները հարդարել են տարբեր պատմական անձանց, օրինակ Հուլիոս Կեսարի առանձնատունը և ներկայացնում են հռոմեական խճանկարչության հարստությունն ու վարպետությունը։

«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն ընդգրկվել է լավագույն փառատոների ցանկում

Հայաստանը ներկայացնող «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ ընդգրվել է 24 լավագույն փառատոների ցանկում: Հաղթողները 2019 թ․ սեպտեմբերի 26-ին կներկայանան ԵՓՓԵ-ի մրցանակաբաշխության արարողությանը, որը կկայանա Բոզարում՝ Բրյուսելի գեղարվեստի կենտրոնում: ԵՓԱ-ի նախագահ Յան Բրիրսը կներկայացնի Եվրոպական մշակութային հարթակի բազմազանության տարբեր ճյուղավորումները՝

Տեղի է ունեցել արևմտահայերենի պահպանման և զարգացման հարցերով խորհրդի անդրանիկ նիստը

Խորհրդի կազմում են սփյուռքահայ անհատներ, սփյուռքյան կառույցների, Հայաստանի պետական և ոչ պետական հաստատությունների ներկայացուցիչներ: «Արևմտահայերենը մշակութային բացառիկ արժեք է, որն այսօր առավել քան վտանգված է: Ցեղասպանության հետևանքով լեզուն կորցրել է կենսունակ հայրենիքը, իսկ ժամանակի մեջ՝ սերնդափոխության արդյունքում նվազում է նաև լեզվակիրների

Մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 11-ին` ժամը 20:30-ին,, Ծաղկաձորի «Ծաղկունյաց» հրապարակում: Մանրապատումներով կներկայանան մասնակից թատերախմբերը: Արարողությունը կեզրափակվի հրավառությամբ: Այս տարի փառատոնին մասնակցում են թատերախմբեր և անհատ մնջախաղացներ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Լեհաստանից: Հայաստանյան մասնակիցների թվում են Երևանի

Երևանում կգործի մշակութային նոր հասցե՝ «Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամը

Դեռևս իր կենդանության օրոք՝ 2018 թվականին վարպետը ստեղծել է «Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամը, որի նպատակն է ոչ միայն ժողովրդականացնել իր արվեստը, այլև պահպանել XX դարի մյուս վարպետների հիշատակը, ինչպես նաև նպաստել Հայաստանի երիտասարդ նկարիչների ստեղծագործական առաջընթացին: Երևանի Սարյան փողոցում, այս օրերին