Խորհրդի կազմում են սփյուռքահայ անհատներ, սփյուռքյան կառույցների, Հայաստանի պետական և ոչ պետական հաստատությունների ներկայացուցիչներ:

«Արևմտահայերենը մշակութային բացառիկ արժեք է, որն այսօր առավել քան վտանգված է: Ցեղասպանության հետևանքով լեզուն կորցրել է կենսունակ հայրենիքը, իսկ ժամանակի մեջ՝ սերնդափոխության արդյունքում նվազում է նաև լեզվակիրների թիվը: Արևմտահայերենը դասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգված լեզուների շարքին»,- նշել է Նարինե Խաչատուրյանը:

Խորհրդի անդամները մտքերի փոխանակմամբ հանգեցին այն հետևությանը, որ լեզվի պահպանման հարցը բազմաշերտ է և պետք է ներառի մեր կյանքի բոլոր ոլորտները՝ թատերարվեստից մինչև էլեկտրոնային բովանդակության ստեղծում, մանկական ծրագրեր և այլն:

Նիստերը կգումարվեն որոշակի պարբերականությամբ, որոնց կհաջորդեն գործնական քայլերը: