Լուրեր
Հայաստանի պարի պետական անսամբլը մենահամերգով հանդես է եկել Թբիլիսիում

ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Վրաստանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ, վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլը մենահամերգով հանդես է եկել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան դրամատիկական թատրոնում: Համերգին ներկա էին Վրաստանի կառավարության անդամներ, պատգամավորներ, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևոր այրեր, հայ և

Ռոբոտիկայի «Արմաթ» լաբորատորիաներ Հայաստանի դպրոցների 50 տոկոսում` մինչև տարեվերջ

2019 թվականի սեպտեմբերին Հայաստանի դպրոցներում գործել է 284 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա` շուրջ 340 խմբակներով, որոնցում ընդգրկված է ավելի քան 7500 աշակերտ: Կառավարության որոշմամբ ծրագրի ընդլայնման նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը տրամադրվել է լրացուցիչ 834 մլն ՀՀ դրամ,

Ամփոփվել են «Արարատի հայացքով» խորագիրը կրող լուսանկարչական աշխատանքների մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը և Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ներկա են գտնվել Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում նշվող Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի և Խաչատուր Աբովյանի` Արարատ լեռը բարձրանալու 190-ամյակի հանդիսությանը: Հանդիսությանը մասնակցել է նաև Օհայոյի համալսարանի պատմաբան Պիետրո Շաքարյանը և

Հանրահայտ դաշնակահար Հայու Ջանը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ

2019 թվականի հոկտեմբերի 3-ին, ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և հանրահայտ դաշնակահար Հայու Ջանի (Չինաստան) համերգը: Հայու Ջանը երեկոյի ընթացքում հանդես կգա որպես դիրիժոր և դաշնակահար: Կներկայացվեն

Հայաստանում այսօրվանից մեկնարկել են Եվրոպական ժառանգության օրերը՝ «Արվեստ և ժամանց» խորագրով

Ամբերդ ամրոցում այսօր տեղի է ունեցել Եվրոպական ժառանգության օրերի հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ՀՀ-ում Եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան

Հայաստանում առաջին անգամ կհնչի Տիգրան Մանսուրյանի թավջութակի 4-րդ կոնցերտը. դիրիժոր՝ Անդրեյ Բորեյկո

Հայաստանում առաջին անգամ կհնչի Տիգրան Մանսուրյանի թավջութակի 4-րդ կոնցերտը, որը կղեկավարի մեր ժամանակների լավագույն դիրիժորներից՝ Անդրեյ Բորեյկոն: Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում` Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում և նվիրված է Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին: Կոնցերտը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա.Հարությունյանն ընդունել է Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հյուրընկալել է Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ, Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին: Նրան ուղեկցել է Հայր Եղիա վարդապետ Քիլաղբջյանը: Ողջունելով հյուրին՝

Կյանքից հեռացել է նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Վան Խաչատուրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին, 93 տարեկանում կյանքից հեռացել է նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստաբան Վան Խաչատուրը: Վան Խաչատուրը (Վանիկ Հակոբի Խաչատրյան) ժամանակակից հայ մոնումենտալ գեղանկարչության հիմնադիրն է: Ծնվել է 1926 թվականին, Բաքվում:

Կմեկնարկի «Մենք ու մենք» խորագիրը կրող մարզային համերգաշարը

Սեպտեմբերի 27-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ կմեկնարկի «Մենք ու մենք» խորագիրը կրող մարզային համերգաշարը: Իր տեսակով եզակի այս նախագծի շրջանակում հայ ժամանակակից կոմպոզիտորներն իրենց կատարումներով հանդես կգան ՀՀ մարզերում՝ դրանով իսկ նպաստելով