Լուրեր
Բռնցքամարտիկները երկուական արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Ստրանջայի մրցաշարում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել Բուլղարիայում անցկացված Ստրանջայի 74-րդ մրցաշարում: Մրցաշարի փոխչեմպիոններ են դարձել Համբարձում Հակոբյանը և Դավիթ Չալոյանը, իսկ բրոնզե մեդալներին արժանացել են Արթուր Բազեյանը (57 կգ) և Գուրգեն Մադոյանը (67 կգ): 80 կգ քաշային

Ազատ ոճային ըմբիշներ Վազգեն Թևանյանը ոսկե, Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալներ են նվաճել Ալեքսանդրիայի մրցաշարում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 2 մեդալ է նվաճել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Վազգեն Թևանյանը ոսկե, իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հաղթող է ճանաչվել սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում՝ հենացատկի եզրափակչում վաստակելով 15.133 միավոր և դառնալով ոսկե մեդալակիր: Գերմանիայի Կոտբուս քաղաքում ավարտված առանձին գործիքների

Բռնցքամարտիկներն առնվազն երկու մեդալ են ապահովել Ստրանջայի մրցաշարում

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի 74-րդ հեղինակավոր մրցաշարում հայ բռնցքամարտիկներն առնվազն երկու մեդալ են ապահովել: 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը քառորդ եզրափակչում պետք է մրցեր Իտալիայի ներկայացուցչի հետ, սակայն վերջինս վնասվածքի պատճառով հրաժարվել է մենամարտից, ու Մադոյանը դուրս է

ԱԺ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի փոփոխություններին

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը և արժանացել դրական եզրակացության: Ըստ նախագծի հիմնավորման՝ օրենքում փոփոխություններ և

Աշխարհի գավաթ. մարմնամարզիկներ Գագիկ Խաչիկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակչում են

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը սկսել է պայքարը Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող առանձին վարժությունների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում։ Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ Գագիկ Խաչիկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը, դուրս են եկել եզրափակիչ: Երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը հաղթահարել է նժույգթափեր

Կարեն Գիլոյանը ներկա է եղել ըմբշամարտի վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանին նվիրված միջազգային հուշամրցաշարին

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցել է Հայաստանի և ևս 7 երկրի շուրջ 130 ներկայացուցիչ:

5 դահուկորդ Սլովենիայում կմասնակցի աշխարհի առաջնությանը

Հայաստանի դահուկային սպորտի հավաքականը փետրվարի 22-ից մարտի 5-ը Սլովենիայում կմասնակցի դահուկավազքի աշխարհի առաջնությանը: Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Կատյա Գալստյանը, Թադևոս Պողոսյանը, Սպարտակ Ոսկանյանը և Աննա Ռաշոյանը։ Հավաքականի առաջատար դահուկորդ Միքայել Միքայելյանը թիմին կմիանա փետրվարի 25-ին։ Միքայել

Մարմնամարզիկները Գերմանիայում կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնել է Գերմանիայի Կոտբուս քաղաք, որտեղ փետրվարի 23-26-ը կկայանա առանձին վարժությունների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը։ Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը: Թիմը հանդես