Լուրեր
Ամփոփվել է «Քեզ համար, Ազնավո՛ւր» մրցույթը. մասնակցել է ավելի քան 1000 սովորող

Այս տարի լրանում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, երգահան, գրող, դերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր Շառլ Ազնավուրի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և

«Edu2Work» էլեկտրոնային հարթակը փոխանցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը. փոխըմբռնման հուշագիր ԿԳՄՍՆ-ի և ՄԱԶԾ-ի միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցության շրջանակում այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով «Edu2Work» էլեկտրոնային հարթակը պաշտոնապես փոխանցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։ Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու

Մեկնարկում է Գյումրու միջազգային 2-րդ թատերական փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ մայիսի 17-31-ը կանցկացվի Գյումրու միջազգային 2-րդ թատերական փառատոնը: Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Երևանի պետական կամերային թատրոնի Fe-show ներկայացմամբ՝ Գյումրու պետական դրամատիկական թատրոնում: Փառատոնն այս տարի ընդլայնել է

Պարգևատրվել են պարարվեստի ոլորտի երախտավորները

Պարի միջազգային օրվա կապակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել համերգ՝ «Պարողների օրը պարողների համար» խորագրով: Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պաշտոնատար այլ

Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը

Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակի կապակցությամբ ստեղծված հոբելյանական հանձնախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 29-ին Հայաստանի կինոգործիչների միության կինոյի տան մեծ դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական երեկո՝ նվիրված ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ

Գիտության մասին պետք է շատ խոսել. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին՝ քննարկելու վերջինիս նախաձեռնած «Գիտության շաբաթ» փառատոնի ծրագիրն ու կազմակերպական հարցերը: Հանդիպմանը ներկա են եղել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը:

Միջազգային բնապահպանական թեմայով մանկական նկարչական մրցույթին մասնակցելու համար ընդունվում են հայտեր

1999 թվականից գործող Ճապոնական որակի ապահովման կազմակերպությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Տոկիոյի գրասենյակի աջակցությամբ իրականացնում է միջազգային բնապահպանական թեմայով մանկական նկարչական մրցույթ, որի մասնակցության համար ընդունվում են հայտեր: Այս տարի նշված մրցույթն անցկացվելու է «Passing on Our Precious

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա կապակցությամբ

Պարարվեստի հարգելի՛ ներկայացուցիչներ, Այսօր աշխարհում նշվում է Պարի միջազգային օրը՝ ի նշանավորումն արվեստի այս գեղեցիկ ճյուղի և դրա երախտավորների։ Պարը ոչ միայն արվեստ է, այլև հաղորդակցման լեզու, որով հարաբերվում են բոլոր ազգերն ու հասարակությունները։ Հայկական պարն իր ոգեշունչ

Ամփոփվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերը Հայաստանում

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125- ամյակին։ Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանում