1999 թվականից գործող Ճապոնական որակի ապահովման կազմակերպությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Տոկիոյի գրասենյակի աջակցությամբ իրականացնում է միջազգային բնապահպանական թեմայով մանկական նկարչական մրցույթ, որի մասնակցության համար ընդունվում են հայտեր:

Այս տարի նշված մրցույթն անցկացվելու է «Passing on Our Precious Earth to the Future» խորագրի ներքո: Մրցույթին կարող են մասնակցել 7-15 տարեկան երեխաները:

Մրցույթին մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը և հայտադիմումի ձևաչափին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://childrens-drawing.com/drawing/image/24flyerENG.pdf:

Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի մայիսի 31-ն է: