ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Լատվիայի Հանրապետության ազգային տոնին՝ Անկախության հռչակման օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեն, Հայաստանում ԵՄ պատվիրակության
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով հանրային քննարկում, որը վարել են ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օսկար Սանտանա Լեոնին: Ողջունելով դեսպանին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Հայաստանի և Կուբայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի
Ամփոփվել է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումներին առնչվող զեկույցով է հանդես եկել նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողովում: Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ինչպես բովանդակային, այնպես էլ ենթակառուցվածքային բարեփոխումներին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր կազմակերպել են «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողով՝ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ։ Համաժողովին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի
Սիրելի՛ ուսանողներ, այսօր աշխարհը նշում է Ուսանողների միջազգային օրը, որի հիմքում պայքարի, իրավունքների հավասարության, համերաշխության և խաղաղ համակեցության գաղափարներն են։ Ուսանողությունը պատմականորեն հանդես է եկել իբրև հանրային փոփոխությունների, հանրային առաջընթացի ջատագով ու նախաձեռնող։ Ակադեմիական միջավայրում է, որ խմորվում են
Ուսանողների միջազգային օրվան՝ նոյեմբերի 17-ին ընդառաջ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ և ներկայացրել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները: Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երևանում անցկացվող ամենամյա Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովին՝ որպես պանելային քննարկման բանախոս: