Լուրեր
Մեկնարկել է շախմատի Երևանի Օփեն միջազգային մրցաշարը

Երևանում մեկնարկել է Երևանի շախմատի 5-րդ բաց առաջնությունը, որի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ֆեդերացիայի նախագահության անդամները: Մրցաշարի աշխարհագրությունն այս տարի ընդլայնվել է.

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի հերթական հանդիպումների շարքը՝ Լոռու մարզում

ՀՀ Լոռու մարզի «ԼՈՖԹ-ՎԱՆԱՁՈՐ» երիտասարդական կենտրոնում, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում և Սպիտակի մշակույթի տանը հոկտեմբերի 2-5-ը կանցկացվի «Քո արվեստը դպրոցում» ծրագրի հերթական հանդիպումների շարքը: Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների

Փարիզ-2024. մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճել է Հայաստանի 7-րդ օլիմպիական ուղեգիրը

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Փարիզում կայանալիք 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: Դավթյանը Բելգիայի Անտվերպեն քաղաքում մեկնարկած աշխարհի առաջնությունում ՕԽ անվանական ուղեգիր է նվաճել բազմամարտի արդյունքներով: Հայաստանի

Ժաննա Անդրեասյանը Հայաստանում ԵՄ ղեկավարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթության իրավունքի հարցը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության

Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանն արծաթե, Մալխաս Ամոյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Հունահռոմեական ոճի ըմբիշամարտի աշխարհի քառակի, Եվրոպայի վեցակի և Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել՝ 97 կգ քաշայինների եզրափակչում 3-3 հաշվով զիջելով կուբացի Ռոսիլյո Կինդելանին: Ալեքսանյանն ԱԱ-ում պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 10:4

Հայաստանի պահանջով Բաքվից տեղափոխվել է բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունը

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի պահանջով Բաքվում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունը տեղափոխվել է և կանցկացվի Մոնտենեգրոյում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը դիմել է Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային (EUBC) որպեսզի վերջինս փոխի մրցավայրը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու այդ

Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ ու օլիմպիական ուղեգիր է նվաճել

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի գործող չեմպիոն, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը 5-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Մոլդովայի ներկայացուցիչ Մաքսիմ Սաչուլտանի նկատմամբ: Թևանյանն

Ծաղկաձորում կայացել է ամենամյա երիտասարդական ֆորումը

Ծաղկաձորում տրվել է երիտասարդական ամենամյա ֆորումի մեկնարկը, որի բացմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: 2023 թվականին երիտասարդական ֆորումը նվիրված է «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանը։ Այն նպատակ ունի երիտասարդության հարցերով