Լուրեր
Գիտական կենտրոնները կվերազինվեն ժամանակակից սարքերով. հայտնի են մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են գիտական կենտրոնների ժամանակակից սարքավորումներով վերազինման, գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթի արդյունքները: Մրցույթի արդյունքում ձեռք կբերվեն 29 սարք/սարքավորումներ՝ ընդհանուր մոտ 3.5

Երկամարտի մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ՝ ծանրամարտի աշխարհի առաջնությունից

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները երկամարտի 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ տեղը։ 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող

Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բահրեյնում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում՝ կարիերայում առաջին անգամ արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչմանը: 25-ամյա հայ ծանրորդը

Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) հավակնորդների փաստաթղթերի ընդունում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման նպատակով: Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2024 թ. դեկտեմբերի 11-ից 2025 թ. հունվարի

Դպրոցի տնօրենի հավակնորդի զարգացման ծրագրի փորձաքննության դրամաշնորհի մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով: Ընտրված կազմակերպությունը ներգրավված փորձագետների միջոցով պետք է իրականացնի դպրոցի տնօրենի զարգացման ծրագրին ներկայացված պահանջներին հավակնորդի զարգացման

Հունաստանի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին

Ձեռք կբերվի 59 գիտական սարք. ամփոփվել է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման մրցույթը

Ամփոփվել է 2024 թվականի ապրիլին հայտարարված գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերմանն ուղղված՝ գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթը: Մրցույթի արդյունքներով ձեռք կբերվի 59 սարք՝ ընդհանուր մոտ 986 միլիոն դրամ

ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան

Կառավարության որոշմամբ պետական բյուջեից միջոցներ են հատկացվել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթություն ստացող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով: Ըստ այդմ` գործադիրն իր այսօրվա նիստում հավանության է արժանացրել ««Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի

Դպրոցական առարկայական օլիմպիադաները կանցկացվեն 3 փուլով՝ դպրոցական, մարզային, հանրապետական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների 2024-2025 ուսումնական տարվա հանրապետական առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների անդամների հետ: Քննարկվել են առարկայական օլիմպիադաների կազմակերպմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել դպրոցական առարկայական