ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային խնդիրներն ու նրանց դիտարկումները:
Մանկավարժներին մտահոգող հիմնական թեմաները վերաբերել են ուսումնական հաստատություններում ժամաքանակի բաշխման սկզբունքներին, երկարօրյա ուսուցման կազմակերպմանը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ մանկավարժ-խմբակավարների գործունեության առանձնահատկություններին, դասաժամերի քանակին և այլն:
Մանկավարժները հայտնել են, որ մասնակցել են կամավոր ատեստավորմանը և գրանցել են բարձր արդյունքներ:
Նախարարը շնորհակալություն է հայտնել մանկավարժներին կատարած աշխատանքի համար և պատրաստակամություն հայտնել նրանց հուզող հարցերը քննարկել վերջիններիս աշխատավայր հանդիսացող դպրոցներում:
Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպման գործընթացը լինելու է շարունակական՝ յուրաքանչյուր հինգշաբթի: Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ կից հղմամբ ՝ https://shorturl.at/jIYiT: