Լուրեր
«Հայաստանի օրեր»՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային Սոֆիայի կենտրոնում. ներկայացվել են հայկական մշակութային արժեքները

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության տարածաշրջանային Սոֆիայի կենտրոնում իրականացվել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության օրեր» նախագիծը, որում ներկայացվել են անդամ պետությունների, այդ թվում Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցուցակում դեռ չընդգրկված տարրերը: Նախագծի նպատակներն էին

Հոբելյանական համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագծի և «Դիալոգ» հասարակական կազմակերպության համագործակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 18-ին՝ ժամը 19:30-ին‚ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգով։ Հայաստանի

Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողները պատրաստում են դրոններ և ռոբոտներ

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում հիմնական մասնագիտություններից մեկը մեխատրոնիկան է: Այս մասնագիտության շրջանավարտներն իրականացնում են ռոբոտատեխնիկայի, բժշկական սարքաշինության, տիեզերական օբյեկտների համար նախատեսված և ավտոմատ կառավարման սարքերի, ռոբոտացված և ավտոմատ հոսքագծերի նախագծման, շահագործման, փորձարկման ու ծրագրային սպասարկման աշխատանքներ:

Նշվել է Եղիշե Չարենցի ծննդյան 124-ամյակը

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը նրա ծննդյան 124-ամյակին նախաձեռնել էր մի շարք հետաքրքիր, յուրօրինակ և բովանդակալից միջոցառումներ։ Հատկանշական է, որ միջոցառումների մեկնարկը տրվել է Հավերժի ճամփորդի ծննդյան նախօրեին՝ մարտի 12-ին։ Այդ օրը թանգարանում մեկնարկել է առաջին առցանց էքսկուրսիան, որի առաջին

Հայ ըմբիշները Բուդապեշտում կպայքարեն Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար

Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի հավաքականներից 4-ական ըմբիշ մարտի 18-21-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կպայքարի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Հունահռոմեականներից Բուդապեշտ են մեկնելու Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ),

Քննարկվել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրման արդյունքները

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ) արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել երկխոսության/քննարկումների հարթակի հերթական հանդիպումը: Միջոցառման նպատակն

Հաստատվել է արտադպրոցական դաստիարակության ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորման կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են արտադպրոցական դաստիարակության ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորման կարգը և կնքվող պայմանագրերի օրինակելի ձևը: Իրավական ակտը տարածվում է նախարարության համակարգում գործող կազմակերպությունների վրա: Ֆինանսավորումը տրվում է ըստ իրականացվող միջոցառումների`

Ընթանում են պատմական Դվին մայրաքաղաքի հուշարձանների ամրակայման, մասնակի վերականգնման, թանգարանացման և բարեկարգման աշխատանքներ

«Հայաստանի զարգացման հիմնադրամի» ֆինանսական միջոցների հաշվին «Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգում» ծրագրի շրջանակում 2016 թ. մշակվել և ՀՀ մշակույթի նախարարության (այժմ` ԿԳՄՍ նախարարություն) համաձայնեցմանն են ներկայացվել Դվին մայրաքաղաքի հարավային մուտքի բարեկարգման, նոր ցանկապատի և մուտքային