Լուրեր
Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին` հոբելյանական փառատոն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն Էջմիածնում մասնակցել է հայ մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին, որոնցով տրվել է հոբելյանին նվիրված փառատոնի մեկնարկը։ Նախարար Ա.Հարությունյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Մայր

«Կինոն բեմի վրա» խորագրով ցուցադրոթյունների շարք՝ «Մոսկվա» կինոթատրոնում

Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Մոսկվա» կինոթատրոնի հետ սկսում է ցուցադրությունների շարք՝ «Կինոն բեմի վրա» խորագրով: Առաջիկա ցուցադրությունները տեղի կունենան սեպտեմբերի 26-ին և 27-ին՝ ժամը 20:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային բացօթյա դահլիճում: Ծրագրի նպատակն է հանրությանը ներկայացնել բեմական արվեստների

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է կառույցի գործունեությանը, նրան ներկայացվել է, թե շինարարական, վերակառուցման, լաբորատորիաներով հագեցման

Բարելավումներ` մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական դպրոցների մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգի փոփոխության նախագիծը: Սովորողների և մանկավարժների համար 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններով առաջարկվում են

Հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

2020 թ. սեպտեմբերի 13-23-ն առցանց անցկացվել է Ինֆորմատիկայի միջազգային 32-րդ օլիմպիադան: Հայաստանի բոլոր մասնակիցներն արժանացել են մեդալների․ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էմիլ Կոստանյանը և Քվանտ վարժարանի 12-րդ դասարանի սան Սամվել Անդրեասյանը նվաճել են

«Գութան» փառատոնն այս տարի կանցկացվի Տավուշում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ սեպտեմբերի 25-26-ը Տավուշի մարզի սահմանապահ 13 համայնքներում՝ Բաղանիս, Կոթի, Բերդավան, Ոսկեպար, Բերքաբեր, Վազաշեն, Պառավաքար, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Մովսես, Այգեպար, Չինարի և Բերդ քաղաքում կանցկացվի Հայաստանի ավանդական երգի-պարի «Գութան» ամենամյա փառատոնը: Փառատոնին այս տարի

Հաստատվել են դպրոցներում կիրառվող սանիտարական կանոնները

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են դպրոցներում կիրառվող սանիտարական կանոնները, որոնք սահմանում են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը ներկայացվող պահանջները և նախատեսված են հանրապետության տարածքում գործող հանրակրթական (բացառությամբ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար՝ անկախ սեփականության ձևից: Հրամանով

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը վերակառուցված նոր ջերմատուն ունի

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր տեղի է ունեցել նորարարական տեխնոլոգիաներով հագեցած ուսումնացուցադրական վերակառուցված ջերմատան բացման արարողությունը: Ջերմատան վերակառուցումը իրականացվել է «Ուսումնաարտադրական ջերմատան վերափոխման (վերակառուցման) աշխատանքների իրականացում» ծրագրի շրջանակում՝ «Ագրոբիզնեսի հետազոտութունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի կողմից և Հայաստանի

Կինոկենտրոնը սկսել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում գտնվող նյութերի հավաքագրման, արխիվացման և ուսումնասիրման աշխատանքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հնարավորություն է ստացել հավաքագրելու, արխիվացնելու և ուսումնասիրելու նախկին «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում գտնվող ժապավենային, ձայնագրային և փաստագրական նյութերը։ Կինոկենտրոնի կինոժառանգության բաժինը սկսել է այդ աշխատանքները «Հայֆիլմ» ստուդիայի մոնտաժային սենյակներում։ Կինոստուդիայի փակվելուց