
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն աշխատանքային տարին ամփոփել է կարևոր համալրումով: Մեծանուն դերասան, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի այրին՝ Թամար Հովհաննիսյանը, թանգարանին է հանձնել Մհեր Մկրտչյանին առնչվող փաստաթղթերի և թանգարանային առարկաների իր հավաքածուն: Մ. Մկրտչյանի հիշատակի