Ազգային ժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով,
Օրբելի եղբայրների տուն-թանգարանում ցուցադրվել են «ԴԵԿԿԱՐՏ» կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի կենտրոնի սաների աշխատանքները: Ցուցահանդեսը կրում է «Միջնադարյան Հայաստանի
«Հայաստանի անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը մայիսի 8-ին՝ ժամը 14:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կիրականացնի «Հաղթանակի հետքերով» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: «Հաղթանակի հետքերով» ֆիլմը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 78-րդ տարեդարձին: Վավերագրական ֆիլմը նկարահանված է Հայրենական մեծ պատերազմի մասնակից հայազգի վետերանների
Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստը: Նիստին քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտներին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը: Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամների դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել հինգ պատմամշակութային օբյեկտներ:
Մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024» մրցույթի հայտերի ընդունումը: Բոլոր հայտերն ընդունվում են առցանց՝ https://assf-2024.scs.am/ կայքի միջոցով, որտեղ կարելի է ծանոթանալ մրցույթի պայմաններին:
ԱԺ մայիսի 2-ի նիստում պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը լրացումներ և փոփոխություններ են առաջարկել «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում: Առաջարկվում է կիրառել ներդրումների մասնակի վերադարձի մոդելը (cash rebate), այսինքն՝ ֆիլմարտադրողը ֆիլմարտադրությանն անմիջականորեն առնչվող ապրանքների ու ծառայությունների համար դրամական ծախսերը
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 1-ին «Արմենիա վայն» գործարանում (Արագածոտնի մարզ, գյուղ Սասունիկ) տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Աշխատանքի օրվան: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, տեղական ինքնակառավարման մարմինների, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, Արագածոտնի
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մայիսի 2-ին՝ ժամը 18:00-ին, կբացվի «Սերգեյ Ռախմանինով. ես ռուս կոմպոզիտոր եմ…» խորագրով
Այսօր ատեստավորումն իրականացվել է «Դաշնամուր» և «Երաժշտության տեսություն» (սոլֆեջո և երաժշտական գրականություն) առարկաները դասավանդող մանկավարժական աշխատողների համար: Քննությանը մասնակցել է նախապես հայտագրվածների շուրջ 90 տոկոսը: Գործընթացին հետևել և մասնակիցներին հաջողություն է մաղթել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի