ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, զեկուցելով հարցը, տեղեկացրել է՝ ռեկտորի ընտրությունը կատարվել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտը կարգավորող նախորդ օրենքի շրջանակում: Վանաձորի պետական
ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարությանը 2025 թվականին հատկացված պետական միջոցներից կատարվել է վերաբաշխում 10 մլրդ 772 դրամի չափով՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարման նպատակով։ Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի համագործակցությամբ կազմակերպվող Հայ արվեստի և մշակույթի երկօրյա համաժողովի բացմանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ սփյուռքի գործերի
Նոյեմբերի 20-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն
Ի գիտություն մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների. հավատարմագրման նպատակով հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Գործընթացի հիմնական նպատակն
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Պաննո արվեստի տանն այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որով ազդարարվել է Երևանյան միջազգային թատերական փառատոնի մեկնարկը։ Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 19-30-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ «Ստեղծարարություն հանուն խաղաղ աշխարհի» կարգախոսի ներքո:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է նոյեմբերի 18-19-ը Իտալիայի Թուրին քաղաքում ընթացող «Մեծահասակների ուսումնառության բարեփոխումների աջակցություն․ ցկյանս ուսումնառության խթանումը ԵՄ անդամակցության և հարևանության համատեքստում» խորագրով աշխատաժողովին։ Միջոցառմանը մասնակցել են նաև կրթության ոլորտի պատասխանատուներ Գերմանիայից, Ալբանիայից, Բոսնիա և
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Վրաստան կատարած այցի շրջանակում պաշտոնական հանդիպում է ունեցել Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Թեյմուրազ Գամցեմլիձեի հետ: Պաշտոնյաները քննարկել են միջմշակութային հարաբերությունների զարգացման հեռանկարները և թանգարանների ոլորտում համատեղ ցուցադրությունների
Մեկնարկել է մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման գործընթացը: Տարակարգ ստանալու նպատակով արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողները նոյեմբերի 20-ից կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: