Հայաստանն առաջին անգամ կընդունի Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Փետրվարի 27-ից մեկնարկելիք առաջնությանն ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը և հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը հանդիպել են լրագրողների
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Կոտբոս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում: Օղակների վարժության եզրափակչում Ավետիսյանը 14․366 միավոր է հավաքել: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Դավթյանը 13․766 միավորով 5-րդն
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի և ՀՀ մարզերի մի խումբ դպրոցականների հետ այսօր այցելել է ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ։ ԿԳՄՍ նախարարին ուղեկցել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։ Այցին մասնակցել են
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում է շնորհվել ազատ ոճի ըմբիշ Սարգիս Բեգոյանին, հրաձիգ
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում գեղասահքի սպորտային զույգերի մրցապայքարում Հայաստանը ներկայացրած Կարինա Ակոպովային և Նիկիտա Ռախմանինին։ Ողջունելով մարզիկներին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Օլիմպիական խաղերում արժանապատիվ մասնակցության և ելույթի համար։ «Մենք արդեն
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանը: Ժաննա
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Սերբիայի Հանրապետության ազգային տոնին՝ պետականության օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են եղել Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, պաշտոնատար այլ անձինք: Շնորհավորելով ազգային տոնի կապակցությամբ՝
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա և գիրք նվիրելու օրվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը գրքեր է նվիրել Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներին։ Նախարարի տեղակալը երեխաների հետ զրուցել է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների հետ՝ քննարկելու Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և