Երևանում կայանալիք Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյյան լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվարի» առաջնախաղին ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, հանդիպել ստեղծագործական խմբի հետ և հաջողություն մաղթել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Գիտահետազոտական անվտանգությունը և համալիր ուսումնասիրությունները («Due Diligence») ակադեմիական շրջանակներում» խորագրով աշխատաժողովին։ Աշխատաժողովը նվիրված էր գիտահետազոտական անվտանգության խնդիրներին, այդ թվում՝ մտավոր սեփականության պաշտպանության և տեխնոլոգիաների հարկադրված փոխանցման հարցերին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում,
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի 2023 թ. անդրանիկ նիստը, որը վարել է կազմկոմիտեի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Քննարկմանը ներկա
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կատապուլտ տաղավար Scenius» ստեղծարար արդյունաբերության Էքսպոյի բացման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր
ԿԳՄՍ նախարարությունում կայացել է երիտասարդության ոլորտի 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումը, որը վարել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Քննարկմանը ներկա են եղել ոլորտային
Մարտի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ուղեկցությամբ փոխնախարար Արա Խզմալյանի։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց նախարարի այցը Սուրբ Էջմիածին՝ պատեհ առիթ նկատելով այն՝
«Հին Երևան» նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանի արվեստանոցում կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի չորրորդ արտագնա նիստը, որը նախագահել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի ընթացքում քննարկվել է «Հին Երևան» թաղամասի էսքիզային նախագիծը՝ Աբովյան փողոցից Քոչինյան փողոց ընկած հատվածը:
Թատերական մշակույթի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, Թատերական աշխարհն այսօր նշում է իր մասնագիտական տոնը` Թատրոնի համաշխարհային օրը: Դժվար է ձևակերպել այն դերն ու նշանակությունը, որ ունի թատրոնը հասարակական կյանքում: Թատրոնը ոչ միայն անդրադարձն է հասարակության տրամադրությունների, մտորումների, ձգտումների, այլև