Թատերական մշակույթի հարգարժա՛ն ներկայացուցիչներ,

Թատերական աշխարհն այսօր նշում է իր մասնագիտական տոնը` Թատրոնի համաշխարհային օրը:

Դժվար է ձևակերպել այն դերն ու նշանակությունը, որ ունի թատրոնը հասարակական կյանքում: Թատրոնը ոչ միայն անդրադարձն է հասարակության տրամադրությունների, մտորումների, ձգտումների, այլև ուղղակիորեն ազդում է հանրության գեղագիտական և բարոյահոգեբանական բովանդակության որակի և անհատի արժեհամակարգի վրա: Այս կարևոր գիտակցումով է պայմանավորված բարեփոխումների այն ծրագիրը, որն իրականացնում է ՀՀ կառավարությունը` նպատակ ունենալով կատարելագործել ստեղծագործական միջավայրը, արդիականացնել ենթակառուցվածքները և կառավարման համակարգը՝ նորովի արժևորելով թատրոնի հանրային նշանակությունը:

Շնորհավորում եմ ձեզ, մաղթում անսպառ ներշնչանք, ստեղծագործական խիզախումներ և երևակայություն՝ հանրությանն արվեստին հաղորդակից դարձնելու և կարևոր հարցերին արվեստի միջոցով առնչելու համար։