Լուրեր
Ուսուցիչները՝ ընթերցանության խրախուսման դեսպաններ. կայացել է նախագծի առաջին ամփոփիչ հանդիպումը

Արմավիրի, Գյումրիի և Վանաձորի դպրոցները ներկայացրել են «Ընթերցանությունը տարրական դպրոցում» նախագծում իրենց գնահատումների արդյունքները, հաջողությունները, խնդիրներն ու փորձառությունը։ Հանդիպմանը, որը տեղի է ունեցել առցանց, ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա

Անվճար ուսումնական ծրագիր՝ Դիլիջանի միջազգային դպրոցում

«Սամսունգի ինովացիոն կամպուս» նախաձեռնության շրջանակում UWC Դիլիջանի դպրոցում 2022 թվականին կմեկնարկի «Բջջային հավելվածներ՝ անդրոիդի համար» մեկամյա ծրագիրը, որին կարող են դիմել 14-16 տարեկան երեխաները, ովքեր հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով։ Ռուսաց լեզվի իմացությունը կարևոր է, քանի

Մրցույթ` ՉԺՀ բուհերում 2022-2023 ուստարում կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (22 կրթաթոշակային տեղ` 11 բակալավրիատ, 8 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա,

Հետազոտություն. բակալավրիատում դիպլոմավորման ցուցանիշը 81 տոկոս է կազմում

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել է ՀՀ-ում գործող 16 պետական և 4 միջպետական բուհերի տվյալների հիման վրա իրականացված հետազոտության արդյունքները: Մասնավորապես, դիտարկվել է 2013-2020 թվականներին բուհ ընդունված և ավարտած ուսանողների շարժի դինամիկան։ Նպատակն է

Պետական աջակցություն է տրվել արտերկրում գործող մեկ տասնյակ հայագիտական կենտրոնների. Արթուր Մարտիրոսյանն ամփոփել է տարին

Միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի զարգացումը կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվել է հայագիտության, սփյուռքի ուսուցիչների կարողությունների բարելավման և համահայկական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: Հաշվետու ասուլիսում, ներկայացնելով կատարված աշխատանքները, այս մասին նշել է ԿԳՄՍ նախարարի՝ արտաքին կապերի և

2023 թվականից դիմորդները ընդունելության քննություն կհանձնեն երկու անգամ. Կարեն Թռչունյանն ամփոփել է տարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված համատեղ ասուլիսում նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանն ու Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել են բարձրագույն կրթության, միջազգային համագործակցության, սփյուռքում հայեցի կրթության կազմակերպման և երիտասարդության ոլորտներում 2021 թվականին իրականացված աշխատանքները: ‹‹Բարձրագույն կրթության և գիտության մասին››

«Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր». ամփոփվել է ավագ դպրոցների աշակերտների մրցույթը

ՀՀ առողջապահության և ԿԳՄՍ նախարարությունները ամփոփել են հանրապետության ավագ դպրոցների սովորողների շրջանում COVID-19-ի դեմ պատվաստվելու կարևորության թեմայով կարճ հոլովակների մրցույթի արդյունքները. այնուհետև տեղի է ունեցել դպրոցականների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և

Կայացել է ՇՊՀ-ի հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը

Շիրակի պետական համալսարանում կայացել է հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը, որին 20 անդամներից ներկա է եղել 19-ը։ Որպես խորհրդի անդամ՝ նիստին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Նոր մասնագիտություններ՝ «Գլաձոր» համալսարանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Երևանի «Գլաձոր» համալսարանին տրվել է բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցմամբ «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտությունների գործունեության թույլտվություն։ Եվ օրերս «Գլաձոր» համալսարանում բացվել է ստոմատոլոգիական կլինիկա՝ ընդլայնելու բուհի գործունեությունը, պատրաստելու