Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի են ունեցել «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով գեղանկարչական մրցույթի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսն ու հաղթողների պարգևատրման արարողությունը: Եվրոպայի խորհրդի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության, Եվրոպայի խորհրդի ու Հենրիկ Իգիթյանի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի պարարվեստի պետական քոլեջում ներկա է եղել Վիլեն Գալստյանի անվան պարարվեստի թատրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաև քոլեջի կառավարման խորհրդի նախագահ, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը: Նախարարը և
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ նկարիչների միությունում ներկա է եղել «Արմենպրես» պետական լրատվական գործակալության՝ «Դարի վավերագրություն» խորագրով արխիվային լուսանկարների ցուցադրության բացմանը: Նախարարը շնորհավորել է «Արմենպրեսի» երկարամյա փորձառության, դերի արժևորման ու ցուցադրության բացման առիթով։ «Լուսանկարների միջոցով կյանքի վավերագրումը արվեստ է։
Եվրոպայի խորհրդի 75-ամյակի շրջանակում ԵԽ քարտուղարությունը նախաձեռնել է «Մարդու իրավունքներ, տեսախցիկ, գործողություն» («Human Rights: Camera, Action!») խորագրով լուսանկարչական և վիդեոնկարչական երիտասարդական մրցույթ: «Մարդու իրավունքներ, տեսախցիկ, գործողություն» խորագրով մրցույթը նախատեսված է ԵԽ անդամ երկրների՝ սիրողական մակարդակով լուսանկարչությամբ
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այցով Արարատ քաղաքում էր։ Նախարարի տեղակալն այցելել է Արարատի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոց, որտեղ քննարկվել են մշակութային կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Դանիել Դանիելյանն այցելել է նաև Արարատ քաղաքի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վենետիկի արվեստի 60-րդ միջազգային բիենալեի Հայաստանի ոչ պաշտոնական տաղավարում՝ AKNEYE ֆիջիթալ սփեյսում, կայացել է միջոցառում՝ նվիրված Վենետիկի միջազգային բիենալեին Հայաստանի առաջին մասնակցության 100-ամյակին: Նախագծի հեղինակներն են «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ն և
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Առնո Բաբաջանյան համերգասրահի գործընկերությամբ, «ԿԱՆՏԱՏԱ» մշակութային հասարակական կազմակերպությունը ներկայացնում է նոր նախագիծ՝ նվիրված կնոջը։ Հունիսի 25-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել բացառիկ համերգ-ներկայացում «Կին - Woman - Das Mädchen - La Femme»խորագրով։ Համերգին ելույթ
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշանակահար Հայկ Մելիքյանը Հարավային Ամերիկայի մի քանի երկրում հանդես կգա համերգային ծրագրով՝ ներկայացնելով հայ դասական կոմպոզիտորների գործերը: Հունիսի 25-ին Հայկ Մելիքյանը ելույթներով հանդես կգա Ուրուգվայում՝ հեղինակավոր «Սոլիս» համերգասրահում, Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Համերգը
«ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել իրազեկման, խորհրդատվական հանդիպում 18 համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը վարել է Երիտասարդության հարցերի վարչության աշխատակից, մրցույթը համակարգող Վերոնիկա Խորասանյանը: Ներկա են եղել 2024 թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառ