Եգիպտոսի մշակույթի նախարարությունը Հնությունների և զբոսաշրջության նախարարության և Ասուանի նահանգապետարանի հետ համատեղ կազմակերպում է Ասուանի մշակույթի և արվեստի 13-րդ միջազգային փառատոնը: Այն անցկացվելու է 2026 թ. փետրվարի 3-9-ը:

Եգիպտական կողմը միջոցառումներին մասնակցելու և փառատոնի շրջանակում հայկական մշակույթը և արվեստը ներկայացնելու նպատակով հրավիրում է հայկական ազգային պարերի խմբերի։

Հրավիրող կողմը հոգում է մասնակիցների կեցության, սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք), ներքին փոխադրումների ծախսերը, իսկ միջազգային փոխադրումների ծախսերը՝ մասնակիցները։ Յուրաքանչյուր խումբ կարող է բաղկացած լինել առավելագույնը 12 անդամից՝ ներառյալ խմբի ղեկավարները։ Մասնակցության պարագայում այդ մասին պետք է տեղեկացնել ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության վարչությանը (հեռ.՝ 010-599-699, ներքին՝ 429)։ Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թ․ հունվարի 20-ն է: Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ․ փոստին՝ aswanfestival@gmail.com:

Կից ներկայացված են փառատոնի դիմումի ձևաթուղթը և հավելյալ մանրամասներ։