Լուրեր
Մարմնամարզության ԱԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի 4 անդամներ հաղթահարել են Լիվերպուլում ընթացող աշխարհի առաջնության որակավորման փուլը և դուրս եկել եզրափակիչ։ Որակավորման փուլի արգելքը հաղթահարել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի

«Ապագա կայունության ղեկավարներ» ծրագրին մասնակցելու հրավեր

Աբու Դաբիի Ապագայի էներգիայի կազմակերպությունը (Մասդար) առաջարկում է բարձր առաջադիմությամբ 5 ուսանողների մասնակցել «Ապագա կայունության ղեկավարներ» ծրագրի 5-րդ թողարկմանը: Ծրագիրը կոչված է կրթելու և մոտիվացնելու ուսանողներին ու երիտասարդ մասնագետներին՝ դառնալու կայունության առաջնորդների հաջորդ սերունդը, որը կարող է առաջ

Սպորտային մարզիչները նույնպես կամավոր ատեստավորման միջոցով կարող են աշխատավարձի բարձրացում ունենալ

Ազգային ժողովում կայացել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ «Մարզական ֆեդերացիաների ֆինանսական խնդիրները» թեմայով քննարկումը, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Քննարկումը վարել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Նա

Հայ թատերական աշխարհից մեկ յուրօրինակ գույն պակասեց

Հոկտեմբերի 31-ին 77 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Ֆլոբեր (Վահե) Շահվերդյանը: Հայ թատերական աշխարհից ևս մեկ յուրօրինակ գույն պակասեց… Հայաստանի Հանրապետության կրթության,

Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը՝ համաշխարհային «Operalia-2022» մրցույթի հաղթող

Լատվիայի ազգային թատրոնում Պլասիդո Դոմինգոյի հովանու ներքո անցկացվող «Operalia-2022» համաշխարհային մրցույթում Հայաստանը ներկայացնող սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճել է առաջին մրցանակը: Օպերային արվեստի ամենահեղինակավոր մրցույթում տաղանդաշատ երգչուհին արժանացել է նաև «Ռոլեքս»

Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը նվիրված էր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 8-ից հոկտեմբերի 30-ն անցկացվել է մեծանուն երաժիշտ և դիրիժոր, մեծ մտավորական ու քաղաքացի Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Օրերս տեղի է ունեցել փառատոնի փակման համերգը, որը նշանավորվել է աշխարհահռչակ

2022 թվականին թույլտվություն է տրվել 47 պեղման հայտի

2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նիստերում քննարկվել են 2021 թվականին տրված 50 հնագիտական պեղման թույլտվությունների հիման վրա ներկայացված հաշվետվությունները: Պեղումներ իրականացնելու համար թույլտվություն է (բաց թերթիկ) տրվել 2022 թվականին կատարվելիք 47 պեղման հայտի: Պեղումներ են

«Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Երևանում կբարձրանա կինոէկրան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված «Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Հայաստանի, Գերմանիայի և Լիտվայի համատեղ արտադրություն է (արտադրող ընկերություններ՝ «

Հայ բռնցքամարտիկները 9 մեդալ են նվաճել Սլովենիայում կայացած «Արծաթե գոտի» մրցաշարում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հոկտեմբերի 18-30-ը Սլովենիայում մասնակցել է «Արծաթե գոտի» միջազգային մրցաշարին և նվաճել 9 մեդալ՝ 3 ոսկե, 2 արծաթե, 4 բրոնզե։ Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարի չեմպիոն են հռչակվել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 86 կգ քաշային Ռաֆայել