Աբու Դաբիի Ապագայի էներգիայի կազմակերպությունը (Մասդար) առաջարկում է բարձր առաջադիմությամբ 5 ուսանողների մասնակցել «Ապագա կայունության ղեկավարներ» ծրագրի 5-րդ թողարկմանը:

Ծրագիրը կոչված է կրթելու և մոտիվացնելու ուսանողներին ու երիտասարդ մասնագետներին՝ դառնալու կայունության առաջնորդների հաջորդ սերունդը, որը կարող է առաջ տանել կայունության օրակարգը:

Մասնակցության պայմաններից են անգլերենի գերազանց իմացությունը և բակալավրի կոչում ունենալը:

Մասնակցության հայտերն անհրաժեշտ է լրացնել մինչև 2022 թվական նոյեմբերի 6-ը, առցանց հետևյալ հղմամբ՝ www.y4s.ae:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության համար անհրաժեշտ է կապ հաստատել Շեյխա Ալ Տունաիջիի հետ՝ հետևյալ կոնտակտային տվյալներով՝ 00971555994452, saltenaiji@masdar.ae:

Մանրամասները՝ կից փաստաթղթում: