ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ կայացել է հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ՝ «Մոռացում չկա» խորագրով: Համերգին ողջույնի խոսքով հանդես է եկել
ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով նախարարությունը հայտարարում է հայտերի ընդունելություն: Հասարակական խորհրդի նպատակն է ապահովել ԿԳՄՍ նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, խրախուսել մասնակցային կառավարումը և քաղաքականության մշակման գործընթացներին շահառու խմբերի ներգրավվածությունը:
ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Խաչիկ Արմենակի Բադալյանը։ Խաչիկ Բադալյանը ծնվել է 1940 թ.-ի հուլիսի 28-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1960-1962 թթ. սովորել է
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում մեկնարկել է մշակութային ոլորտի զարգացմանը միտված «ԱՍԱ» համաժողովը, որն անցկացվում է «Վերծանելով ստեղծարար արդյունաբերությունը» խորագրի ներքո։ Միջոցառումն անցկացվում է մշակույթի ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում։ Մշակույթի, հետազոտության և նորարարության խաչմերուկում ձևավորված համաժողովը միավորել է քաղաքականություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 14–20-ը Երևանում, Գյումրիում և Աշտարակում կանցկացվի Երևանի Շեքսպիրյան 17-րդ ﬕջազգային թատերական փառատոնը՝ «Շեքսպիր և ռուս դասականներ» խորագրով։ Փառատոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին՝ ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոﬔդիայի
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի շրջանակում նոյեմբերի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչեն Ավետ Տերտերյանի Սիմֆոնիա թիվ 3-ը, Թոմաս Հարթմանի «Ալվան ծաղիկը» բալետից սյուիտ և Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Դաշնամուրի կոնցերտ թիվ 13-ը: Դաշնամուրի կոնցերտը կհնչի
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակի շրջանակում նոյեմբերի 12-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարում: Նամականիշի մարման արարողությունն իրականացրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Հայփոստ»
Լեհաստանի Պոզնան քաղաքի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում բացվել է Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոն և ձևավորվել է հայագիտական կենտրոնի խորհուրդ՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության և նշյալ համալսարանի միջև 2025 թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրի: Բացման արարողությանը, ի թիվս
Հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հիշատակի օրը Ա. Բաբաջանյանի անվան պետական ֆիլհարմոնիայի ներկայացուցիչները, Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի ուսանողներն ու դասախոսները ծաղիկներ են խոնարհել մեծն կոմպոզիտորի հուշարձանին մոտ: Միջոցառմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Արարողության