Փետրվարի 11-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: Ներկայացնում ենք նախագծի հիմնական նորամուծությունները: Անցում բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգին՝ բակալավր-մագիստրոս-դոկտոր Ներկայիս համակարգը նախատեսում է երկաստիճան՝ բակալավր-մագիստրոս որակավորումների համակարգ։ Ասպիրանտական ծրագիրը համարվում է
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 23 փետրվարի 2021 թ. 156-Ա որոշմամբ Կարեն Թռչունյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:
Լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին փետրվարի 28-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Համերգը կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Համերգի ընթացքում կհնչեն Չայկովսկու
Այս տարվա սկզբից իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը,
Մոսկվայի ավտոմոբիլաճանապարհային պետական տեխնիկական համալսարանը հայտարարում է միջազգային ինտելեկտուալ մրցույթ՝ «Բոլոր ճանապարհները տանում են դեպի ՄԱՊՏՀ»: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվածները Ռուսաստանի Դաշնության բյուջեի միջոցների հաշվին հնարավորություն կունենան ստանալու բարձրագույն կրթություն հետևյալ ուղղություններով՝ շինարարություն, տրանսպորտային գործընթացների տեխնոլոգիա, մենեջմենթ: Մրցույթը կիրականացվի
Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել միջազգային առցանց միջոցառում՝ ցուցահանդես և համերգ։ Ցուցահանդեսին մասնակցել է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Արցախում: Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արայիկ Խզմալյանը, Կարեն Գիլոյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի որոշմամբ՝ փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում:
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ և կարևոր տոնի՝ Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ, որը Հայաստանում նշվում է 2005 թ.-ից ի վեր: Այս տոնը մեզ համար հայապահպանության, ազգային ինքնության խորհուրդ ունի, և սա լավ առիթ է մեկ անգամ ևս