Լուրեր
Շուրջ 200 աշակերտ մասնակցել է «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» դպրոցական օլիմպիադային. արդյունքները գոհացուցիչ են

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում Վանաձորում անցկացվել է «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» խորագրով դպրոցական թեմատիկ առաջին օլիմպիադան, որին մասնակցել է մարզի շուրջ չորս տասնյակ դպրոցի 200 աշակերտ։ Օլիմպիադան կազմակերպել էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»

Մեկնարկել է «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր մեկնարկել է «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը, որի բացմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և

Առաջին դասարանցիների առցանց հայտագրումը կիրականացվի երեք փուլով

Առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը պարտադիր է այն պետական հանրակրթական դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն։ Առցանց հայտագրման գործընթացը 3 փուլով կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից` «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով: Առաջին

Մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով /4 տեղ/: Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսուցումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Բուլղարիայի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին։

Ժաննա Անդրեասյան. «Մեր անելիքներն ուղղված են աշխատաշուկայի պահանջները բավարարելուն»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դուալ կրթություն/աշխատաշուկա. առկա իրավիճակը և հեռանկարները» խորագրով միջոցառմանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթությունը պետք է կարողանա բավարարել տնտեսության զարգացման կարիքները

Նախարարներ Վահրամ Դումանյանը և Օլգա Լյուբիմովան մշակութային բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել

Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար

ԿԳՄՍՆ ներկայացուցիչները կմասնակցեն Վենետիկի Բիենալե միջազգային ցուցահանդեսին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը 2022 թվականի ապրիլի 21-23-ը կմեկնեն Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ): Գործուղման նպատակն է մասնակցել Վենետիկի

Սուրճի մշակույթի հայկական հետագիծը. ցուցահանդես Հովհաննես Թումանյանի թանգարանում

Հովհաննես Թումանյանի թանգարանում ապրիլի 20-ից մինչև հունիսի 15-ը տեղի կունենա ցուցահանդես հայերի սրճախմության և սուրճի ավանդույթների մասին՝ ընդգրկելով 18-րդ դարից մինչ 20-րդ դարակես ընկած ժամանակահատվածը: Ներկայացվելու

Բուհերի դիմորդները բանավոր քննություն չեն հանձնի, առցանց հայտագրումը կավարտվի մայիսի 10-ին

Դիմորդները հնարավորություն ունեն գալիք ուսումնական տարվանից բուհերի ընդունելության քննություն հանձնել երկու անգամ: Կարգավորումը նախատեսված է ընդունելության կարգում կատարված վերջին փոփոխությամբ: Այս և բուհերի ընդունելության գործընթացին առնչվող այլ հարցերի մասին այսօր