Լուրեր
Հաստատվել է դպրոցի տնօրենների վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը: Վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 19 կազմակերպություն. «Նոր ժամանակների կրթություն»

Պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ կվերականգնվի Չորաթանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերար Վարդան Քալանթարյանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի վարչական տարածքում գտնվող Չորաթան գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Գործարկվել է «Պաշարների շտեմարան»-ի նոր տարբերակը

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը գործարկել է Հայկական կրթական միջավայր պորտալի «Պաշարների շտեմարան»-ի նոր տարբերակը, որն առավել արդիական է, ֆունկցիոնալ և հարմար օգտվողների համար: Կայքը հասանելի է https://lib.armedu.am/ հասցեով։ «Պաշարների շտեմարան»-ի «Հաճախ տրվող հարցեր» և «Ուղեցույց»

Կրթական հրավեր Ռազումովսկու անվան տեխնոլոգիաների և կառավարման պետական համալսարանից

Մոսկվայի Կ. Գ. Ռազումովսկու անվան տեխնոլոգիաների և կառավարման պետական համալսարանը (Առաջին կազակական համալսարան) բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով հրավիրում է ուսանելու հետևյալ ֆակուլտետներում՝ քվոտային (անվճար) և վճարովի հիմունքներով. Թվային տեխնոլոգիաներ, Սննդի տեխնոլոգիաների և բիոինժեներիա, Սոցիալ-հումանիտար տեխնոլոգիաներ, Բիոտեխնոլոգիաներ

Հայաստանի կոմպոզիտորների միությունը նշում է հիմնադրման 90-ամյակը. հոբելյանական փառատոնը մեկնարկել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 19-ին մեկնարկել է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը: Բացման համերգին ներկա են

Այս տարի բուհերի ընդունելության քննություններին կմասնակցի 13573 դիմորդ

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է 2022 թ. բուհերի ընդունելության քննությունների դիմում-հայտերի արդյունքները: Ըստ բանախոսի ներկայացրած տվյալների՝ նախորդ տարվա համեմատ այս տարի դիմորդների թիվը աճել է. 2022 թ. դիմում-հայտ

Հայ-էստոնական փոխգործակցությունն ընդլայնվելու միտում ունի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժնի պետ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը Մոսկվայի Ֆիլհարմոնիայի Չայկովսկու անվան դահլիճում հանդես է եկել առանձին համերգով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը մայիսի 17-20-ը Մոսկվայում մասնակցում է Կամերային նվագախմբերի միջազգային փառատոնին։ Նվագախումբը մայիսի 18-ին Մոսկվայի Ֆիլհարմոնիայի Չայկովսկու անվան դահլիճում հանդես է եկել առանձին համերգով՝ դիրիժոր

ԿԳՄՍՆ աջակցությամբ լույս է տեսել Լուսինե Հովհաննիսյանի «Երևա, երևա, Երևան» հուշագրությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Վերնատուն» հրատարակչությունը լույս է ընծայել Լուսինե Հովհաննիսյանի «Երևա, երևա, Երևան» հուշագրությունը: