Լուրեր
Տեղական և միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված համաժողով՝ Վանաձորում

Նոյեմբերի 22-ին 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել տեղական և միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված համաժողով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում կազմակերպած համաժողովի նպատակն է նպաստել տեղական և

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է արտերկիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցությանը: Նոյեմբերի 22-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆինլանդիայի գիտության և

Հայ մարմնամարզիկները Կոտբուսում կպայքարեն Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար

Նոյեմբերի 21-24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալու է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը: Հայաստանը մրցաշարում ունենալու է 4 ներկայացուցիչ` Հարություն Մերդինյան (նժույգթափեր), Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան (երկուսն էլ՝ օղակներ), Արթուր Դավթյան (նժույգթափեր, հենացատկ, պտտաձող): Աշխարհի

Երկու մեդալ՝ Շարժայում կայացած կարատեի միջազգային մրցաշարից

Նոյեմբերի 15-18-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում կայացել է կարատեի միջազգային մրցաշար (SHARJAH OPEN International Karate Championship): Մրցաշարում Հայաստանը ներկայացրած չորս կարատեիստներից երկուսը դարձել են մեդալակիրներ: 14-15 տարեկանների խմբում ոսկե մեդալակիր է դարձել

ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի 69-րդ նստաշրջանը՝ Երևանում

Նոյեմբերի 19-21-ը Երևանում տեղի կունենա Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարիչների խորհրդի 69-րդ նստաշրջանը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի նախագահ Ռոնալդ Լեմանը, գործադիր տնօրեն Դեյվիդ Կլիվը և համապատասխան պաշտոնյաներ ՄԳՏԿ անդամ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից

Վանաձորի հանդբոլի թիմը դարձել է Հայաստանի առաջնության չեմպիոն

Ավարտվել է հանդբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Չեմպիոնի կոչման համար պայքարել է 6 թիմ՝ Ալավերդի, Վանաձոր, Գավառ քաղաքների թիմերը, «Արցախը», «Չարբախը» և «Պոլիտեխնիկը»: Առաջնությունն անցկացվել է շրջանաձև մրցակարգով: Հնգօրյա պայքարի արդյունքում չեմպիոնի կոչումը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Վանաձորի հավաքական

Հայտնի են ձյուդոյի Հայաստանի առաջնության մրցանակակիրները

Ձյուդոյի Հայաստանի առաջնության մրցանակակիրներ են դարձել. Տղամարդիկ 60 կգ քաշային կարգ 1. Յուրի Իսրայելյան 2. Երվանդ Ներսեսյան 3. Գասպար Հայրապետյան 3. Գոռ Հովսեփյան 66 կգ 1. Տիգրան Բադալյան 2. Ստյոպա Դարբինյան 3. Տիգրան Յաղուբյան 3. Արման Մարդոյան 73 կգ

Հայտնի են սպարտակիադայի ծրագրով հրաձգության մրցաշարի հաղթողները

Նոյեմբերի 14-ին Երևանի պետական համալսարանի հրաձգարանում ավարտվել են Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող հրաձգության մրցումները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած մրցաշարում թիմային հաշվարկով առաջին մրցանակակիր է դարձել Արցախը, երկրորդ

ԽՄՕՄՄ-ի թիմը դարձել է վոլեյբոլի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն

Ավարտվել է վոլեյբոլի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ փուլը, որին մասնակցել է 5 թիմ՝ ԽՄՕՄՄ, «Վան», «Արցախ», ՀՊԼՀ և «Ավան»: Նոյեմբերի 13-ին՝ առաջնության վերջին օրը, կայացել է կենտրոնական՝ ԽՄՕՄՄ-«Վան» հանդիպումը: Գերլարված պայքարում Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմը հաղթել է