Լուրեր
«ՖԵՍՏԻՎԱՌ» երաժշտական փառատոնը՝ ՀՀ երեք քաղաքներում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հանրային հեռուստաընկերությունը կազմակերպում է «ՖԵՍՏԻՎԱՌ» երաժշտական մեծ փառատոնը: Այն անցկացվելու է Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: Փառատոնի բրենդավորման հիմքում Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավն է, որի ստեղծման 100-ամյակը լրանում է այս տարի: «ՖԵՍՏԻՎԱՌ» փառատոնի շրջանակում մասնակիցները

«Ուրախ եմ, որ յուրաքանչյուր մրցաշարի մասնակցում եք մեծ սրտացավությամբ». Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպական խաղերի մեդալակիրներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական ամառային երրորդ խաղերում հաջող մրցելույթներ ցուցադրած և մեդալներ նվաճած հայ մարզիկներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ

Սարգիս Ստեփանյանը Փարիզի 2024թ. Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել

Բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը Փարիզում ընթացող Պարաաթլետիկայի աշխարհի առաջնությունում հանդես գալով գնդի հրում վարժության F54-F55 դասակարգման խմբում՝ 9.78 սմ. արդյունքով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականն ու Փարիզ-2024 Պարալիմպիկ խաղերի ուղեգիր ապահովել: Սարգիս Ստեփանյանն, ամփոփելով իր մրցելույթները,

Երաշխավորվել է նախադպրոցական հաստատությունների տնօրենի հավաստագրման համար վերապատրաստող 9 կազմակերպություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով երաշխավորվել է 9 կազմակերպություն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները 10 մեդալ են նվաճել Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականները Հունգարիայի Կապոսվար քաղաքում անցկացված Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ընդհանուր առմամբ 10 մեդալ են նվաճել՝ 1 ոսկե, 4 արծաթե, 5 բրոնզե: Հայաստանի պատանեկան թիմի կազմում հաղթողի տիտղոսը նվաճել է ազատ ոճային ըմբիշ, 62

«Ոսկե ծիրանը» դարձել է տարածաշրջանային կինոտոն. Ժաննա Անդրեասյան

«Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է. հուլիսի 9-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել փառատոնի հանդիսավոր բացումը։ Մեկնարկին փառատոնի պատվավոր հյուրերը,

Քննարկվել են նախադպրոցական կրթական փորձարարական ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ԿԶՆԱԿ հիմնադրամում մասնակցել է «Նախադպրոցական կրթական փորձարարական ծրագրեր» խորագրով հանդիպում-քննարկմանը: Քննարկմանը մասնակցել են նաև այլ ներկայացուցիչներ ԿԳՄՍ նախարարությունից, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և

Ծանրորդներ Էմմա Պողոսյանը, Վալերիկ Մովսիսյանն ու Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողներ

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում Հայաստանն արդեն երկամարտի 9 մեդալ է նվաճել, որոնցից 5-ը՝ ոսկե: Հայաստանի ներկայացուցիչներից հուլիսի 9-ին պատանեկան ԵԱ-ի կրկնակի հաղթող է դարձել 16-ամյա Էմմա Պողոսյանը: 81 կգ քաշայինների պայքարում

Թատրոնը փոխում է մարդուն. ամփոփվել է «ԴԱՍԱՐԱՆ+ԴԱՍԱԿԱՆ» թատերական կրթական ծրագիրը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվել է «ԴԱՍԱՐԱՆ+ԴԱՍԱԿԱՆ» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ: