Լուրեր
Աշխարհի գավաթ. Մարտիրոսյանը հաղթել է Մամեդյարովին և դուրս եկել 4-րդ փուլ

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը (2632) շարունակում է պայքարը Սոչիում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունում: Հայաստանի հավաքականի 21-ամյա անդամը 3-րդ փուլում հաղթել է Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիար Մամեդյարովին (2782), որը ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 6-րդ տեղը: Մարտիրոսյան-Մամեդյարով դասական 2

«Գիրքը` Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք նախաձեռնության արդյունքում Արցախին կփոխանցվի 4000 միավոր բազմաբնույթ գրականություն

Հայկական գրադարանային ասոցիացիան Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ 2021 թվականի մայիսին նախաձեռնել էր «Գիրքը՝ Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք` օժանդակելու Արցախի ֆոնդի համալրմանը, մեղմելու գրքային հավաքածուի կորուստը։ Հուլիսի 19-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է

Ատոմային տեխնոլոգիաների երեկո՝ Թումոյի այգում

«Ռոսատոմ» պետկորպորացիան ս.թ. հուլիսի 30-ին՝ ժամը 19:00-21:00-ին, կազմակերպում է «Ատոմային տեխնոլոգիաների երեկո» խորագրով միջոցառում: Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հետ

Վահան Արծրունին հանդես կգա «Երկիր Արմենիա, երազ Արմենիա» խորագիրը կրող համերգով

Հուլիսի 22-ին՝ ժամը 19։00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Երկիր Արմենիա, երազ Արմենիա» խորագիրը կրող համերգով հանդես կգա մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին: Համերգային երեկոյին հիմնականում կհնչեն կոմպոզիտորի՝ Կոմիտասի, Ռազմիկ Դավոյանի և իր հեղինակած բանաստեղծությունների հիման

Շփվել անվանի արվեստագետների հետ և ստանալ թատրոն աշխարհի դռները բացող բանալիներ

Այսօր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում ազդարարվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հանրապետական փուլի մեկնարկը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ հուլիսի 19-31-ը կիրականացվի «Դասարան+Դասական» թատերական

Ոչ նյութական մշակութային ժառանգության ուսուցում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ու պատանիների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագիրը»: Կայուն և առողջ հասարակություն ձևավորելու նախապայմաններից է երեխաների

Գոբելեն և գրաֆիկա. բացվել է նկարչուհի Նելլի Ասատրյանի անհատական ցուցահանդեսը

Հուլիսի 16-ին Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում բացվել է նկարչուհի Նելլի Ասատրյանի ստեղծագործությունների՝ գոբելեն և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչև հուլիսի 26-ը: Նկարչուհու անհատական ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար

Հայտնի են Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնության մրցանակակիրները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքում կայացել է Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնությունը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Առաջնությանը մասնակցել է 180 մարզիկ, այդ

«Դասարան + Դասական». թատերական կրթական ծրագրի հանրապետական փուլը մեկնարկում է

Հուլիսի 19-ին՝ ժամը 11:30-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում կազդարարվի «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հանրապետական փուլի մեկնարկը։ Ծրագրի մեկնարկը կհայտարարի և աշակերտներին կողջունի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Նախագծի