«Ռոսատոմ» պետկորպորացիան ս.թ. հուլիսի 30-ին՝ ժամը 19:00-21:00-ին, կազմակերպում է «Ատոմային տեխնոլոգիաների երեկո» խորագրով միջոցառում:

Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հետ համատեղ և Երևանում Ռուսական տան աջակցությամբ:

Միջոցառումը, որին կարող են մասնակցել բուհերի ուսանողները և բարձր դասարանների աշակերտները, տեղի կունենա Թումոյի այգում (ք. Երևան, Հալաբյան 16):

Նախատեսվում են դասախոսություններ միջուկային բժշկության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, տիեզերական հետազոտությունների ոլորտներում խաղաղ ատոմի գործածության շուրջ, ինչպես նաև՝ նշված թեմաներով վիկտորինաներ:

Մանրամասները` միջոցառման ֆեյսբուքյան էջում: