Լուրեր
Սարդարապատի թանգարանում բացվել է ցուցադրություն՝ ‹‹Թանկարժեք մետաղի փայլը»  խորագրով  

»Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության՝ »Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության համատեղ ջանքերով կազմակերպվել է «Թանկարժեք մետաղի փայլը» խորագրով ցուցադրությունը:

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները 13 մեդալ են նվաճել բանակայինների աշխարհի առաջնությունում

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները 13 մեդալ են նվաճել Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում ավարտված բանակայինների աշխարհի 35-րդ առաջնությունում: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը՝ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ, մրցավայր էր մեկնել 8 ըմբիշով և նվաճել 8

Ս․ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամյա հոբելյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանների օրացույցում

Նոյեմբերի 23-ին՝ Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ, Հայաստանի կողմից ներկայացված Ս. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամյա հոբելյանը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում՝

Հայկական սպորտի խնդիրները քննարկվել են ԱԺ մշտական հանձնաժողովում

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները նոյեմբերի 23-ին հանդիպել են օլիմպիական մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Աշխատանքային քննարկմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ինչպես նաև պատասխանատուներ Պաշտպանության նախարարությունից և

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել է ՀՀ

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղեր. հայտնի են սեղանի թենիսի մրցումների հաղթողները

«Հայաստան» մարզական միության մարզադահլիճում ավարտվել են Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով սեղանի թենիսի տղաների և աղջիկների մրցումները: Մարզական խաղերին մասնակցել է 15 բարձրագույն ուսումնական հաստատության թիմ՝ շուրջ 100 մասնակցով: Աղջիկների թիմային պայքարում հաղթող է դարձել Երևանի պետական համալսարանի

Բասկետբոլի Ա լիգա․ «Ուրարտուն» առաջատարն է՝ 5 անընդմեջ հաղթանակից հետո

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բասկետբոլի VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանը։ Ընթացիկ խաղարկությունում դեռևս անպարտելի է «Ուրարտուն», որն օրերս հինգերորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ 131-78 հաշվով առավելության հասնելով ՖԻՄԱ ակումբի նկատմամբ: Ավելի վաղ «Ուրարտուն» 101-78 հաշվով

Համերգ-դասախոսություն Լոնդոնում՝ նվիրված Սպենդիարյանի և Բաբաջանյանի հոբելյաններին

Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա համերգ-դասախոսություն՝ նվիրված Ա. Սպենդիարյանի ծննդյան 150 և Ա. Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակներին: Միջոցառումը կանցկացվի «Քլինգեն երգչախմբի և մշակութային ասոցիացիայի» և նրա գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի նախաձեռնությամբ՝ Մեծ Բրիտանիայի