Լուրեր
«Այս տարի դրամական պարգևներ կստանան ոչ միայն տարվա 10 լավագույն մարզիկները». Կարեն Գիլոյանը ներկայացրել է  «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացրել են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թվականի մրցույթի անցկացման կարգն ու մանրամասները: Հաղթողները որոշվելու են նախարարության կողմից

Վահրամ Դումանյանն ընդունել է հայազգի անվանի արվեստագետ Ստաս Նամինին

Այս տարի հայազգի կոմպոզիտոր, գեղանկարիչ, լուսանկարիչ, ռեժիսոր, պրոդյուսեր Ստաս Նամինը (Անաստաս Միկոյան) նշում է 70-ամյա հոբելյանը: Բարձր գնահատելով անվանի արվեստագետի՝ համաշխարհային մշակույթում ունեցած ներդրումը՝ այսօր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Նամինին՝ ի արժևորումն նրա գործունեության և հոբելյանի: Հանդիպմանը

Լոնդոնում նշվել են Ա. Սպենդիարյանի և Ա. Բաբաջանյանի հոբելյանները

Նոյեմբերի 27-ին Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում կայացել է միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակներին: Միջոցառումն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Քլինգեն» երգչախմբի և Մշակութային ասոցիացիայի և

Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում նոյեմբերի 29-ին մեկնարկած հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը։ Պայքարի դուրս եկած Հայաստանի 8 ներկայացուցիչներից 4-ը մեդալների են արժանացել

Ցուցահանդես՝ «Հողի գաղտնիքը․ Շահումյանի նորահայտ դամբարանը (մ․թ․ա․ 2800-2600 թթ․)

Այսօր՝ ժամը 18:30-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա «Հողի գաղտնիքը. Շահումյանի նորահայտ դամբարանը (մ.թ.ա. 2800-2600 թթ.)» խորագրով ցուցահանդեսի բացումը: Կցուցադրվեն վաղ բրոնզե դարի «կուր-արաքսյան» մշակույթը ներկայացնող նմուշներ Հայաստանի պատմության թանգարանից և Արմավիրի մարզի Շահումյան համայնքում այս տարի հայտնաբերված

Հուշ-երեկո՝ նվիրված ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի 85-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հուշ-երեկոն: Մ

Շարունակվում է բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը

Բասկետբոլի VBET Ա-Լիգայի կանոնավոր առաջնության 2021/2022 մրցաշրջանի շրջանակում օրերս մի քանի հանդիպում է կայացել: Առաջատար «Ուրարտուն» տոնել է վեցերորդ հաղթանակը՝ 108-58 հաշվով առավելության հասնելով «Արարատ» ակումբի նկատմամբ: «Ուրարտուն» դեռևս շարունակում է անպարտելի մնալ ընթացիկ մրցաշրջանում և գլխավորում է մրցաշարային

Չարենցի ձեռագրերի վերադարձը. տրվել է «Մասնավորից` պետություն» նախաձեռնության մեկնարկը

Նոյեմբերի 27-ը հայ ժողովրդի սիրելի գրող, հրատարակիչ, հասարակական-մշակութային գործիչ Եղիշե Չարենցի հիշատակի օրն էր։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, բանաստեղծի մահվան 84-րդ տարելիցի շրջանակում և Չարենցի 125-ամյա հոբելյանին ընդառաջ, հանդես է եկել «Մասնավորից` պետություն» մշակութապահպան նախաձեռնությամբ։ Մինչ նախաձեռնության մեկնարկը տեղի