Նոյեմբերի 23-ին՝ Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ, Հայաստանի կողմից ներկայացված Ս. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամյա հոբելյանը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում՝ 2022-2023 թթ. երկամյակի համար։

Ս Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի հայտին աջակցել են Կիպրոսը, Իտալիան, Հունաստանը և Սիրիան, իսկ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամյակի հայտին՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և Վրաստանը։

Նյութը՝ ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության: