Լուրեր
«ITEC ծրագիրը կարևոր հենասյուն է Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության խորացման համար». Արթուր Մարտիրոսյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան մասնակցել են Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) օրվան նվիրված միջոցառմանը: Այս տարի լրանում է ՀՏՏՀ ծրագրի (ITEC)

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը 2025 թ. կանցկացվեն Ջերմուկում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ջերմուկ: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և այլք:

Հակոբ Հակոբյանի հինգ մանրաքանդակով համալրվել է ՀԱՊ-ի հավաքածուն

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի ստեղծագործություններով: Արվեստագետի ընտանիքը թանգարանին է նվիրել աշխատանքային գործիքներով ստեղծված և հայկական կերպարվեստում աննախադեպ երևույթ համարվող հինգ մանրաքանդակ: Հակոբ Հակոբյանի ավելի քան երեսուն ստեղծագործություն այսօր պահվում է ՀԱՊ-ի

Նախագիծ. փոփոխություններ և լրացումներ «Հանրակրթության մասին» օրենքում

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» օրենքի նախագիծը: Գործող օրենսդրություն Հավաստագիրը տրվում է 5 տարի ժամկետով, որի ընթացքում անձը իրավունք է ստանում դիմելու և մասնակցելու տնօրենի թափուր տեղի համար

Բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար. Գուրգեն Մադոյանը մեկնարկել է հաղթանակով

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Հայ բռնցքամարտիկը մեկնարկային մենամարտում ուժերն է չափել մոլդովացի Վասիլի Ցեբոտարիի հետ ու 5:0 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ: Զուգահեռաբար անցկացվում

Ժաննա Անդրեասյանը դաշնակահար Հայկ Մելիքյանին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի՝ «

Հայ պատանի թենիսիստներն Անթալիայում միջազգային մրցաշարերի են մասնակցում

Հայաստանի թենիսի մինչև 14 և մինչև 12 տարեկանների հավաքականները մարտի 3-14-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ միջազգային մրցաշարերի են մասնակցում Թուրքիայի Անթալիա քաղաքում: Եվրոպայի մինչև 14 տարեկանների զարգացման առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Առնո Ավետիսյանը,

Հավատարմագրման վկայագրեր են հանձնվել մշակութային արժեքների փորձագետներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով յոթ մասնագետի տրվել են հավատարմագրման վկայագրեր մի շարք ոլորտներում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնելու նպատակով: Այդ ոլորտներն են` հայ կերպարվեստ, եվրոպական կերպարվեստ, ռուսական կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, սրբապատկեր, ձեռագիր ժառանգություն