Լուրեր
9 ոսկե և 2 արծաթե մեդալ՝ պաուերլիֆտինգի աշխարհի առաջնությունից

Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը 11 մեդալ է նվաճել հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում: Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 12 հոգանոց պատվիրակությամբ և նվաճել 9 ոսկե, 2 արծաթե մեդալ: Հայաստանի թիմն ԱԱ-ին մասնակցել է ֆեդերացիայի

Ամփոփվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը. մասնակից դպրոցականների թիվն աննախադեպ է

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման և բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում այսօր անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով շուրջ 2000 հոգի է

«ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին հայտ է ներկայացրել 5 քաղաք

Վերջին տարիների համեմատ այս տարի «ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի նկատմամբ աննախադեպ ակտիվություն է նկատվել. մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 5 քաղաք՝ Աբովյանը, Ալավերդին, Էջմիածինը, Վեդին և Գավառը։ Նախորդ տարիներին ՀՀ երիտասարդական

70-ից ավելի երկրներ հայտ են ներկայացրել՝ մասնակցելու Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը

Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ Հայաստանի հավաքականները բաց մարզում են անցկացրել, որից հետո գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող թիմի կազմը։ Հայաստանի պատվիրակությունն ԱԱ-ին ներկայացված կլինի 21 մարզիկով՝ մարզական սամբոյի, մարտական սամբոյի և կանանց

Ի գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի մասնակիցների

Նոյեմբերի 4-ին, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: Տեղեկացնում ենք, որ մրցաշարի մեկնարկը կտրվի ժամը 13:00-ին: Մասնակիցները մրցավայրում պետք է լինեն մեկնարկից առնվազն երկու ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով:

Լրագրողների հավատարմագրում՝ սամբոյի աշխարհի առաջնության լուսաբանման նպատակով

Սամբոյի միջազգային ֆեդերացիան և Հայաստանի սամբոյի ֆեդերացիան սկսում են ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրում նոյեմբերի 10-12-ը Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնության լուսաբանման նպատակով։ Հավատարմագրման համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ և լրացնել տվյալները՝ անգլերենով: Տվյալները

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 4-ին

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով նոյեմբերի 4-ին երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: Մրցաշարին կմասնակցեն ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Շանթ Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել: 72 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում Խաչատրյանը 9:0 հաշվով առավելության է հասել Ղրղզստանի ներկայացուցիչ Ադիլխան Նուրլանբեկովի

Հանդիպում վիրահայ երիտասարդների հետ՝ համահայկական ճանաչողական այցի շրջանակում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է վիրահայ 25 երիտասարդների հետ, որոնց համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվել է համահայկական քառօրյա ճանաչողական այց Հայաստանի պատմական, մշակութային և հոգևոր վայրեր: Այցի նպատակն է հայկական արժեքների ճանաչողության միջոցով վիրահայ երիտասարդներին Հայաստանն