Նոյեմբերի 4-ին, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը:

Տեղեկացնում ենք, որ մրցաշարի մեկնարկը կտրվի ժամը 13:00-ին: Մասնակիցները մրցավայրում պետք է լինեն մեկնարկից առնվազն երկու ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով:

Առաջին տարիքային խմբում դպրոցականները հաղթահարելու են 4 կմ վազքատարածությունը․ մեկնարկը տրվելու է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։ Այս տարիքային խմբի մասնակիցները մինչև ժամը 11:00-ն պետք է ներկայանան «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածք՝ գրանցումների համար:

Երկրորդ և երրորդ տարիքային խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկները կվազեն 10 կմ՝ ՓարաքարԷջմիածին մայրուղու երկայնքով։ Այս տարիքային խմբերի մասնակիցները մինչև ժամը 11:00-ն պետք է ներկայանան Փարաքարի համայնքապետարանին հարող տարածք:

Հիշեցնենք՝ մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով՝

  • 1-ին տարիքային խումբ՝ 2006-2010 թթ. ծնված դպրոցականներ,
  • 2-րդ տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2005-1983 թթ.),
  • 3-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ (1982 թ. ծնված և բարձր),
  • աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման խմբով:

Մրցաշարի գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբում հանդես են գալու այն մարզիկները, որոնք զբաղվում են աթլետիկա մարզաձևով և վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են աթլետիկայի Հայաստանի առաջնությունների և միջազգային մրցաշարերի:

Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվելու են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները նաև դրամական մրցանակներ են ստանալու՝

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,

4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ (010) 59-96-33, (010) 59-96-32, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-18:00-ն: