Սամբոյի միջազգային ֆեդերացիան և Հայաստանի սամբոյի ֆեդերացիան սկսում են ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրում նոյեմբերի 10-12-ը Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնության լուսաբանման նպատակով։

Հավատարմագրման համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ և լրացնել տվյալները՝ անգլերենով:

Տվյալները լրացնելուց բացի կա ևս մեկ պատուհան՝ Application for accreditation. այդ հատվածում անհրաժեշտ է գրել՝ World championships Yerevan 2023:

Հավատարմագրումը բաց է մինչև նոյեմբերի 9-ը:

Նշենք նաև, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 17:00-ին, «Օլիմպավանում» կկայանա սամբոյի Հայաստանի հավաքականների բաց, գորգային մարզումը, որտեղ կներկայացվեն նաև աշխարհի առաջնությանը մասնակցող ՀՀ հավաքականների կազմերը։

Մրցաշարը կանցկացվի Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հավատարմագրման հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374)93-374807 հեռախոսահամարով (Շուշանիկ Հակոբյան, ԱԱ մեդիա պատասխանատու) կամ գրել armsambo2023@gmail.com էլ.հասցեին։