«ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել իրազեկման, խորհրդատվական հանդիպում 18 համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը վարել է Երիտասարդության հարցերի վարչության աշխատակից, մրցույթը համակարգող Վերոնիկա Խորասանյանը: Ներկա են եղել 2024 թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի լրամշակված հարցաշարը: Ըստ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի հավաստագրման համար քննությունների կազմակերպման կարգի՝ հավաստագրումը պարտադիր գործընթաց է:
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Ջիբրալթարում անցկացված փոքր երկրների Եվրոպայի առաջնության 5000 մ վազք մրցաձևում: Մկրտչյանը 1500 մ վազքում էլ ցույց է տվել երկրորդ արդյունքը՝ դառնալով արծաթե մեդալակիր: Տղամարդկանց պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գոռ
Տավուշի մարզը երեք տարի է՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացում է, և այս տարի տավուշցի 9-րդ դասարանցիներն առաջին անգամ «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից քննություն հանձնել են՝ էսսե գրելով: «Սա ընդամենն աշխատելու, սովորելու, աշխատանքի այդ տեսակը կատարել կարողանալու
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը աշխարհի առաջնության նախընտրական փուլի նախապատրաստության շրջանակում Ռեքս Կալամյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքի և ընկերական մրցաշարի է մասնակցել Լոս Անջելեսում՝ դառնալով մրցաշարի հաղթող: Հայաստանի հավաքականն առաջին խաղում ուժերն է չափել Գվատեմալայի ընտրանու հետ և
Թբիլիսիում անցկացվող Պարա ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել՝ բարձրացնելով 97կգ, 100կգ և 103 կգ։ Այսպիսով Գրետան ապահովել է իր մասնակցությունը Փարիզում անցկացվելիք խաղերին: Պարալիմպիկ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Լայպցիգի քաղաքապետ Բուրքարդ Յունգի հետ, քննարկել առկա և հնարավոր համագործակցությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառի տնօրեն Աստրիդ Բյոհմիշը: ՀՀ պատվիրակության
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր մասնակցել է «Առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման մոտեցման կիրառումը վերականգնողական աշխատանքների միջոցով առողջ ծերացմանը նպաստելու համար» ծրագրի մեկնարկային հանդիպմանը։ Շվեյցարիայի Լյուցեռնի համալսարանի, ՀՊՄՀ-ի
Գերմանիայում ՀՀ դեսպանատանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հալլե-Վիտենբերգի համալսարանի հայագիտական կենտրոնի ներկայացուցիչ, հայագետ-գիտնական Արմենուհի Դրոստ Աբգարյանի և Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Ռոյ Քնոքենի հետ: Քննարկվել են Գերմանիայում հայագիտության պահպանմանը և զարգացմանն առնչվող հարցեր: Հալլե-Վիտենբերգի համալսարանի հայագիտական կենտրոնի