Լուրեր
ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շրջանակում նախատեսվող միջոցառումները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ֆրանկոֆոն երկրների դեսպաններին՝ ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցի նախագահությամբ: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:

Նարա Շլեպչյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Ծննդյան 90-ամյա հոբելյանի և հայկական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նարա Շլեպչյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով։ Պարգևը Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարուհի Նարա Շլեպչյանին է հանձնել ՀՀ կրթության,

«Սպորտային կարևոր ենթակառուցվածքը վերադարձնում ենք պետությանը՝ նպաստելով մեր երկրում սպորտի զարգացմանը». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանn ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացրել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Առաջարկվում է ՀՀ

Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի իրականացման համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագրի իրականացման շրջանակում: Ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանին

Այսօր հոբելյանական 80-րդ տարեդարձն է նշում ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ջուլիետա Բաբայանը: Հոբելյանի կապակցությամբ Ջուլիետա Բաբայանին շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Սիրելի՛ տիկին Բաբայան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի կապակցությամբ: Կեսդարյա Ձեր

Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Հայաստանը երկու ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում: Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,900 միավոր: Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն,

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանին

Հրաձիգ, ԽՍՀՄ և Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի քառակի և օլիմպիական չեմպիոն (1992), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Հրաչյա Պետիկյանն այսօր նշում է ծննդյան 65-ամյակը։ Հոբելյանի կապակցությամբ Հրաչյա Պետիկյանին շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Հարգելի՛ վարպետ, Դուք ոչ միայն բացառիկ մարզիկ եք, այլև

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Նարա Շլեպչյանին

Այսօր հոբելյանական 90-րդ տարեդարձն է նշում ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարուհի Նարա Շլեպչյանը։ Հոբելյանի կապակցությամբ Նարա Շլեպչյանին շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Մեծարգո՛ տիկին Շլեպչյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ