Լուրեր
Վերականգնվում է Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցին

ՀՀ Սյունիքի մարզի Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքները կավարտվեն տարեվերջին: 2020 թ. մեկնարկել են ՀՀ Սյունիքի մարզի Բնունիս համայնքի վարչական տարածքում գտնվող 19-րդ դ. թվագրվող Սբ. Աստվածածին եկեղեցու (հանրապետական նշանակության

Նոր հեռանկարներ հայկական բռնցքամարտի զարգացման համար. Կարեն Գիլոյանն ընդունել է AIBA-ի նախագահին

Հայկական բռնցքամարտն ընթանում է զարգացման նոր ուղով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովին: Աշխատանքային հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Tête-à-Tête (Դեմ-դիմաց) համերգաշարի չորրորդ համերգին կհնչի Շուբերտի ստեղծագործությունը

Հուլիսի 14-ի՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Tête-à-Tête (Դեմ-դիմաց) համերգաշարի չորրորդ համերգը: Համերգին կհնչի ռոմանտիզմի դարաշրջանի ականավոր կոմպոզիտոր Շուբերտի Ֆա մաժոր օկտետը: Այս կամերային համերգների յուրահատկությունն այն է, որ հանդիսատեսը նստում է բեմի վրա՝ անմիջապես

Կարեն Գիլոյան. «Միջազգային մրցաշարերի անցկացումը պետք է շարունակական լինի»

Հուլիսի 13-18-ը Երևանում կանցկացվեն Եվրոպայի բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումները։ Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում Հունաստանը, Շվեյցարիան, Ուկրաինան և Ալբանիան են: Այսօր ՀՀ կրթության,

Հայտարարվում է «Լավագույն գրադարան» խորագրով մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Լավագույն գրադարան» անվանակարգում: «Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը,

Փաշիկ Ալավերդյան. «Նոր մարզագույքը կնպաստի ավելի բարձր արդյունքներ գրանցելուն»

Հայաստանի ծանրամարտի հավաքական թիմերի մարզումներն այսուհետ կանցկացվեն Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) չափանիշներին համապատասխան մարզագույքով: IWF-ի կողմից Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար արտոնագրված «Eleiko» ապրանքանիշի մարզագույքը (1 մրցումային հարթակ և 20 ծանրաձողի լրակազմ՝ 10-ական տղամարդկանց և կանանց

Քաղաքը կարդում է. շուտով Գրքի երևանյան չորրորդ փառատոնն է

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է Գրքի երևանյան չորրորդ փառատոնը: Գրական մրցույթը փառատոնի կարևոր բաղադրիչներից է. այն անցկացվում է «Արձակ» (1 մրցանակ) և «Պոեզիա» (1 մրցանակ) անվանակարգերում: Փառատոնը կանցկացվի հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը։

Ապրելու արվեստը․ Դիլիջանում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգ

Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը կայացել է կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգը։ Համերգը ՀՀ կրթության,