Լուրեր
«Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային մրցույթ-փառատոնի Գալա համերգը տեղի կունենա հունիսի 11-ին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը և «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպությունն առցանց ձևաչափով անցկացրել են «Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային մրցույթ-փառատոն, որը նվիրված է կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակին: «Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային առցանց մրցույթ-փառատոնի Գալա համերգը

Միջոցառում՝ նվիրված «Երկիր Նաիրի» վեպի ստեղծման 100-ամյակին

Հունիսի 10-ին՝ ժամը 15:00-ին, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հայաստանի գրողների միության հետ թանգարանում կիրականացնի «Երկիր Նաիրի» վեպի ստեղծման 100-ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառման մեկնարկը կտրվի ցուցահանդեսի բացմամբ, որի շրջանակում կներկայացվեն Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնական ֆոնդում պահվող «Երկիր Նաիրի» վեպի

5 մեդալ՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունից

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում 5 մեդալ են նվաճել: Սան Մարինոյում անցկացված մրցաշարում հայկական թիմը նվաճել է երեք արծաթե և երկու բրոնզե մեդալ: Արծաթե մեդալակիրներ են դարձել վազորդներ Էլլադա Ալավերդյանը (800 մ 2:16:10), Երվանդ Մկրտչյանը (3000 մ 8:14:46)

Վահրամ Դումանյանն այցելել է քննական կենտրոն

Հունիսի 8-ին մեկնարկեցին բուհերի ընդունելության միասնական քննությունները: Այդ առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը այցելել են Երևանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որը Երևանում գործող 4

Արման Դարչինյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ 75 կգ քաշային Արման Դարչինյանը Փարիզում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակչում հաղթել է վրացի Գեորգի Կխարաբաձեին և Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Առաջին ռաունդում 5 մրցավարներից 4-ը

Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ

Անցած շաբաթվա վերջին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նա այցելել է Մարալիկ, Արթիկ, Գյումրի, ծանոթացել մարզադպրոցների վիճակին, հանդիպել ոլորտի ներկայացուցիչների հետ: Խոսելով ոլորտային խնդիրների մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջիկա համերգները

2021 թվականին լրանում է մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150– ամյակը։ Այս կարևոր հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում։ Caption Հունիսի

Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Խորը վշտով հայտնում ենք, որ կյանքի 80-րդ տարում մահացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, բալետի արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Շմավոնի Գալստյանը: Անսահման մեծ է նշանավոր արտիստի

Կյանքից հեռացել է բալետմայստեր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հունիսի 4-ին 80 տարեկանում կյանքից հեռացել է բալետի նշանավոր արտիստ, բալետմայստեր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը: