Լուրեր
Մեկնարկում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թվականի մրցույթը. հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների և մարզաձևերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքների համադրմամբ: Մրցույթի կազմակերպման և անցկացման աշխատանքները համակարգում է

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները 13 մեդալ են նվաճել բանակայինների աշխարհի առաջնությունում

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները 13 մեդալ են նվաճել Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում ավարտված բանակայինների աշխարհի 35-րդ առաջնությունում: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը՝ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ, մրցավայր էր մեկնել 8 ըմբիշով և նվաճել 8

Հայկական սպորտի խնդիրները քննարկվել են ԱԺ մշտական հանձնաժողովում

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները նոյեմբերի 23-ին հանդիպել են օլիմպիական մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Աշխատանքային քննարկմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ինչպես նաև պատասխանատուներ Պաշտպանության նախարարությունից և

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղեր. հայտնի են սեղանի թենիսի մրցումների հաղթողները

«Հայաստան» մարզական միության մարզադահլիճում ավարտվել են Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով սեղանի թենիսի տղաների և աղջիկների մրցումները: Մարզական խաղերին մասնակցել է 15 բարձրագույն ուսումնական հաստատության թիմ՝ շուրջ 100 մասնակցով: Աղջիկների թիմային պայքարում հաղթող է դարձել Երևանի պետական համալսարանի

Բասկետբոլի Ա լիգա․ «Ուրարտուն» առաջատարն է՝ 5 անընդմեջ հաղթանակից հետո

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բասկետբոլի VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանը։ Ընթացիկ խաղարկությունում դեռևս անպարտելի է «Ուրարտուն», որն օրերս հինգերորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ 131-78 հաշվով առավելության հասնելով ՖԻՄԱ ակումբի նկատմամբ: Ավելի վաղ «Ուրարտուն» 101-78 հաշվով

Շախմատի թիմային ԵԱ․ Հայաստանի հավաքականը 7-րդն է, Ուկրաինան՝ չեմպիոն

Սլովենիայում ավարտվել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որի արդյունքներով Հայաստանի տղամարդկանց հավաքականը 12 միավորով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։ Հայաստանի հավաքականը, որը վերջին տուրից առաջ առաջատարն էր, 9-րդ տուրում մրցել է Ուկրաինայի թիմի հետ և 1-3 հաշվով պարտություն

Ստեղծվել է Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2022 թվականի մայիսի 21-31-ը Երևան քաղաքում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, և հաստատվել է դրա անհատական կազմը: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները Ռումինիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը

«Հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 8 մարզիկներ նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մասնակցելու են հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը: ՀՀ մարզական պատվիրակությունը Ռումինիա կմեկնի 10-հոգանոց կազմով: Մասնակցության ծախսերն ամբողջությամբ հոգալու է պետությունը՝ ՀՀ պետական բյուջեի տրամադրած ֆինանսական