Լուրեր
Կառավարությունը հաստատել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակային հիմնադրամը

ՀՀ կառավարության՝ դեկտեմբերի 16-ին կայացած նիստում որոշում է կայացվել լրացուցիչ 45 մլն դրամ հատկացնել «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի պարգևատրման համար: 2021 թ․ ՀՀ պետական բյուջեով վերոնշյալ միջոցառումը հաստատվել էր 51 միլիոն 500 հազար դրամով, սակայն ՀՀ կառավարության 2021

Ծանրամարտի ԱԱ. Սամվել Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց, այսօր պայքարի դուրս կգա Սիմոն Մարտիրոսյանը

Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր՝ մրցումային 10-րդ օրը, պայքարի դուրս կգա օլիմպիական կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ): 109 կգ քաշային կարգի A խմբի պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին: Մարտիրոսյանի երկամարտի նախնական

Կարեն Գիլոյանը համագործակցության հուշագիր է ստորագրել Ուզբեկստանի տուրիզմի և սպորտի նախարարի տեղակալի հետ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ կատարած աշխատանքային այցի շրջանակում համագործակցության հուշագիր է ստորագրել Ուզբեկստանի տուրիզմի և սպորտի նախարարի տեղակալ Ավազժոն Կարիմովի հետ: Պայմանավորվածության համաձայն` կանցկացվեն համատեղ հավաքներ, սեմինարներ` խթանելով միջոլորտային փորձի փոխանակումը: ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցի

Ծանրամարտի ԱԱ․ Անդրանիկ Կարապետյանը նվաճել է փոքր ոսկե մեդալ

Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում։ Եվրոպայի չեմպիոնը նախ պոկել է 167 կգ, ապա երկրորդ մոտեցմամբ գլխավերևում պահել է 172 կգ կշռող ծանրաձողն ու նվաճել այս

Ծանրամարտի աշխարհի առաջնություն․ հայ ծանրորդները սկսել են պայքարը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 12-ին պայքարի է դուրս եկել Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 21-ամյա Ռաֆիկ Հարությունյանը։ 81 կգ քաշայինների պայքարում Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնը երկամարտի 349 կգ արդյունքով (158+191) զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։ Փաշիկ Ալավերդյանի

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվեց Հրազդանին

Կապանը հրաժեշտ է տալիս երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակին․ դեկտեմբերի 12-ին Կապանի մշակույթի տանը տեղի ունեցած փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ ամփոփվել են ‹‹ՀՀ 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի շրջանակում Կապանում կատարված աշխատանքները։ Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվել է Հրազդանին։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պարգևատրել է Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի հաղթողներին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը։ Ծրագրի շրջանակում անցկացվել են աթլետիկական հնգամարտի, սեղանի թենիսի, հրաձգության, ուժային եռամարտի, բազկամարտի, ֆուտզալի, բասկետբոլի և վոլեյբոլի

Մեկնարկել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի SMS քվեարկությունը «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի համար. հաղորդագրություն ուղարկել 5009 կարճ համարին

2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի շրջանակում մեկնարկել է «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգ մրցույթի SMS քվեարկության փուլը: «Հանդիսատեսի համակրանք» SMS քվեարկությունն անցկացվում է 2021 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 19-ը (ժամը 23:59-ը) ներառյալ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,