Լուրեր
Կարեն Գիլոյանն ընդունել է բռնցքամարտի WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA վարկածով աշխարհի չեմպիոն, ֆրանսահայ Արսեն Գուլամիրյանին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է Ֆրանսիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկի այցը հայրենիք, շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքի և

Հայկ Մարտիրոսյանը՝ կայծակնային շախմատի (բլից) աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված կայծակնային շախմատի (բլից) աշխարհի առաջնությունում: Առաջնության 21 տուրերի արդյունքում հայ գրոսմայստերը ԱՄՆ ներկայացուցիչ Նակամուրա Հիկարուի հետ վաստակել է 15 միավոր և կիսել է 2-3-րդ տեղերը։ Հայկ Մարտիրոսյանը լրացուցիչ

Պարգևատրվել են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները

ՀՀ նախագահի նստավայրում դեկտեմբերի 30-ին նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ տեղի է ունեցել 2022 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Հաշմանդամային սպորտի պետական ֆինանսավորումը վերջին 3 տարում աճել է ավելի քան 10 անգամ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հարկ է համարում արձագանքել մամուլում տարածված այն լուրերին, թե գերատեսչությունը պատշաճ ֆինանսական աջակցություն չի տրամադրել Հայաստանի պարալիմպիկ կոմիտեին՝ Գրետա Վարդանյանի մասնակցությունը ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացված պարածանրամարտի աշխարհի գավաթի փուլային խաղարկությունում ապահովելու նպատակով:

Աննախադեպ պետական աջակցություն՝ ֆուտբոլի զարգացմանը. 2,5 մլրդ դրամ 4 նոր դպրոցի կառուցման համար

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեն 2,5 մլրդ դրամով ավելացնելու որոշման նախագիծը՝ Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ծրագրին պետական աջակցություն տրամադրելու նպատակով: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության,

Հայ շախմատիստների արդյունքներն արագ շախմատի աշխարհի առաջնությունում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը 12-րդ տեղն է զբաղեցրել Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված արագ շախմատի աշխարհի առաջնությունում: 11 տուրերից հետո Դանիելյանը 7 միավոր է վաստակել և արժանացել 2 հազար դոլար պարգևավճարի: Կանանց մրցաշարում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել

Արագ շախմատի ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները վերջին տուրերից առաջ

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնության տղամարդկանց մրցաշարում արդեն 9 տուր է անցկացվել: Հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը. նրանց ակտիվում 6-ական միավոր կա: Մրցաշարի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է,

Հայ-վրացական փորձի փոխանակում է տեղի ունեցել երիտասարդական քաղաքականության ոլորտում

Վրաստանի պետական երիտասարդական քաղաքականությանը ծանոթանալու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանն աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել Թբիլիսիում: Պատվիրակության կազմում էին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն», «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»

Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

Երևանի «Դինամո» մարզադահլիճում օրերս անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին 10 քաշային կարգերում ավելի քան 80 ըմբիշ է մասնակցել Երևանից և ՀՀ մարզերից: Հայաստանի առաջնությունից ազատված էին աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը և Մ23 տարեկանների