ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Հայաստանում ֆրանսիական համալսարանում մասնակցել է Խաղաղության եռօրյա շրջիկ դպրոցի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Սալվա Նակուզին: Խաղաղության
Հունիսի 18-21-ը Երևանում, Աշտարակում և Մեծամորում կանցկացվի «Ժամանակակից ֆիզիկա. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագիրը կրող համաժողովը: Գիտաժողովի բացումը տեղի կունենա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում հունիսի 18-ին: Նախատեսված են զեկուցումներ Ֆիզիկայի զարգացման ժամանակակից միտումները, Աստղաֆիզիկան այսօր, Փորձարարական ֆիզիկայի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում հոկտեմբերի 1-6-ը կանցկացվի «Գիտության շաբաթ» փառատոնը: Միջոցառումն իրականացվում է «Գիտուժ» ծրագրի նախաձեռնությամբ: «Գիտության շաբաթ» փառատոնը կկրի միջազգային բնույթ։
«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնն այս տարի կանցկացվի 3 համայնքում՝ Գյումրիում, Իջևանում և Եղեգնաձորում՝ հուլիսի 27-ին, օգոստոսի 10-ին և 24-ին: Փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ, Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում
Այսօր մեկնարկել է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը. քննական առաջին օրը 1176 դիմորդ գիտելիքը ստուգել է «Քիմիա» առարկայից, 259-ը՝ «Ռուսաց լեզվից»: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ և
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Ադրիան Չեդվիքին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ՄԲ և ՀԻՄԹ արտակարգ և լիազոր
Հանրապետությունում լողի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով օգոստոսին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ՝ համաձայն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մարի Իզմիրլյան» մանկատան մի խումբ սաների նախօրեին հրավիրել էր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն՝ դիտելու «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները» ներկայացումը (բեմադրումը՝ Ռուզան Խաչատրյանի): Ներկայացումից հետո երեխաները բեմում զրուցել են դերասանների հետ,
Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացված հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Հայաստանի հավաքականի անդամներ Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում դուրս են եկել եզրափակիչ, որտեղ զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը: 10 մետր օդամղիչ