Լուրեր
ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայաստանում «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի կառուցման աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր այցելել են Երևանի Ավան վարչական շրջանում կառուցվող «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիա՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։ Շինհրապարակում նախարարին և ՀՖՖ նախագահին ներկայացվել են ակադեմիայի

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ողջունելով Մարիամ Լաշխինին և

ՀՖԿՍՊԻ-ի շախմատիստ ուսանողները՝ Երևանում անցկացված Եվրոպայի համալսարանների առաջնության հաղթողներ

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողները դարձել են Երևանում անցկացված 2025 թվականի Եվրոպայի համալսարանների շախմատի առաջնության ոսկե մեդալակիրներ՝ թե՛ տղաների, և թե՛ աղջիկների մրցապայքարում։ Տղաների թիմը դարձել է առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր՝ գրավելով 1–ին հորիզոնականը նաև կայծակնային

Հայաստանը ներկայացնող գեղասահքի պարային զույգը ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամներ Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգը Պեկինում անցկացված oլիմպիական որակավորման մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և նվաճել 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր: Անկախ Հայաստանի պատմության մեջ սա գեղասահքի զույգերի մրցելույթում նվաճված առաջին օլիմպիական ուղեգիրն է։

Հունահռոմեական ոճի ըմբիշները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված աշխարհի առաջնությունում: Հայաստանի թիմի կազմում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Մալխաս Ամոյանը (77 կգ), իսկ բրոնզե մեդալներ են նվաճել 60 կգ քաշային

Հեծանիվ վարելու անվճար դասընթացներ

Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն անվճար հիմունքներով կազմակերպում է հեծանիվ վարելու դասընթացներ՝ Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման պետական ծրագրի շահառուների համար: Առավել

Վաղարշապատում կկառուցվի սպորտային նոր համալիր, որտեղ կգործեն ֆուտբոլային մարզադաշտ, սպորտային բազա և ֆուտբոլային ակադեմիա

ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվել և հավանության է արժանացել Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագիրը: Ծրագրի շրջանակում հաստատվել է «Իմեջին Երևան» ՍՊԸ-ին ուղղակի վաճառքի ձևով հողամասի օտարման մասին նախագիծը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, զեկուցելով հարցը, նշել

Եվրոպական համալսարանական շախմատի 4-րդ առաջնությունը՝ Երևանում

Երևանում մեկնարկել է Եվրոպական համալսարանական շախմատի 4-րդ առաջնությունը (EUSA), որին մասնակցելու հայտ է ներկայացրել 17 երկրի 32 համալսարանի 40 թիմ: Հայաստան է ժամանել շուրջ 120 պատվիրակ։ Առաջնությունը կազմակերպվում է Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի (EUSA), Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և

18-ամյա Համլետ Մանուկյանի պատվին մարմնամարզության նոր տարր կանվանվի

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, 18-ամյա Համլետ Մանուկյանն արծաթե մեդալ է նվաճել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող սպորտային մարմնամարզության World challenge cup մրցումներում: Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա նաև կատարել է նոր տարր, որն արդեն պաշտոնապես կանվանվի ՄԱՆՈՒԿՅԱՆ: Հայ մարմնամարզիկներից իրենց